Մեհրաբ Ստեփանի Միրզախանյան (Վարպետ Մեհրաբ, 1894 թ., Կիրովականի շրջան, Սարմսախլու (Քարաբերդ)), աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ։ Աղբյուրներ է կառուցել Կիրովականի շրջանում, Ստեփանավանում (Երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուր), Պուշկինի լեռնանցքում («Պուշկինի աղբյուր» Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-ամյակի առթիվ[1]), Թումանյանում, Համզաչիմանում։ Քարտաշ-վարպետի աշխատանքը ուսանել է Բաքվում։ Երևանում Ալեքսանդր Թամանյանի հետ հանդիպումից հետո ստեղծել է կառավարական տան քանդակները, այնուհետև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքի քանդակները։ Թոշակի անցնելուց հետո կառուցել է աղբյուրներ։

Մեհրաբ Միրզախանյան
ՄասնագիտությունՔարտաշ
Վարպետ Մեհրաբի տան բարձրաքանդակ, Վանաձոր

Հիշատակ խմբագրել

1972 թվականին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիան նկարահանել է «Մեհրաբի աղբյուրները» 10 րոպե (277 մ) տևողությամբ գունավոր ֆիլմը, որը պատմում է հուշարձան-աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ Մեհրաբ Միրզախանյանի մասին[2]։ Վարդգես Պետրոսյանը «Վերածնունդ» ժողովածուում «Մեհրաբի աղբյուրը» վերնագրով պատմվածք է գրել[3]։

  Ժողովուրդը վարպետ է կոչել 77-ամյա քարտաշ Մեհրաբին։ Թվով 40 հուշաղբյուր է կառուցել Մեհրաբը։ Քառասուն աղբյուր լեռներում և կիրճերում, ճանապարհների խաչմերուկներին, գյուղերում և քաղաքներում։ Շուրթից շուրթ ավանդվում է խոսքը` «Մեհրաբի աղբյուր»։ Դա նշանակում է հավերժական աղբյուր[4]։
- «Պրավդա» թերթ, 1971 թ., սեպտեմբերի 20
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարպետ Մեհրաբի արվեստը՝ վտանգված(չաշխատող հղում)
  2. Մեհրաբի աղբյուրները
  3. Մեհրան ով է
  4. «Պրավդա» թերթ, 1971 թ., սեպտեմբերի 20