Թայիրովի ամառանոց (Վանաձոր)

Թաիրովի ամառանոց, գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի. N 31 հասցեում։ Ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Picto infobox architecture.png
Թաիրովի ամառանոց (Վանաձոր)
Gougarats Diocese.jpg
Թաիրովի ամառանոցը Վանաձորում
Գտնվում էՀայաստան Լոռու մարզ, Վանաձոր
Կառուցվել է1895
Շինության ձևըհուշարձան 7.1/1
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905 թվականից՝ Ռուսաստանյան Կայսրության առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (Օդեսա), 1931 թվականից՝ Ուկրաինական ԽՍՀ խաղողագործության և գինեգործության ԳՀԻ տնօրեն, 1903 թվականից՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպության փոխնախագահ։

1999 թվականին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ 7 - 8-րդ դդ. խաչքարեր և 4-5-րդ դդ. քառակող մի կոթող։ Օժանդակ շինություններից մեկի վերակառուցմամբ հիմնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Առաջնորդարանի բակում տեղադրված են 1959 թվականին կառուցված՝ երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուրը (վարպետ՝ Մեհրաբ), Շուշիի ազատագրմանը նվիրված թևավոր խաչքարը (վարպետ՝ Ս. Դանիելյան)[1][2][3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել