Մեհմեթ Ջավիդ բեյ (1875[1][2][3] կամ 1878[4], Սալոնիկ, Հունաստան[5] - օգոստոսի 26, 1926(1926-08-26)[5], Անկարա, Թուրքիա[5]), օսմանցի տնտեսագետ, խմբագիր և քաղաքական գործիչ։ Անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, մասնակցում էր երիտթուրքերի շարժմանը։ Հանրապետության ստեղծումից հետո մահապատժի է ենթարկվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի մեղադրանքով։

Մեհմեթ Ջավիդ բեյ
 
Կուսակցություն՝ Միության և Առաջադիմության Կոմիտե
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր 1875[1][2][3] կամ 1878[4]
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան[5]
Վախճանի օր օգոստոսի 26, 1926(1926-08-26)[5]
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա[5]
Թաղված Ջեբեջի Ասրի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Մեհմեդ Ջավիդ բեյը ծնվել է Սալոնիկ քաղաքում, առևտրական Նաիմի և նրա կնոջ՝ Պակիզեի ընտանիքում, որն այդ ժամանակ Սալոնիկի Օսմանյան վիլայեթի կազմում էր։

Մեհմեդ Ջավիդ բեյը ուսումնասիրում էր տնտեսագիտությունը Կոստանդնուպոլսում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես բանկային ծառայող և ուսուցիչ[6]։

Ավելի ուշ աշխատել է որպես տնտեսագետ և խմբագիր։ Հայրենի քաղաք վերադառնալուց հետո նա միացավ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։ 1908 թվականին երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո ընտրվել է պատգամավոր։ Մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպից հետո զբաղեցնում էր Ահմեդ Թևֆիք-փաշայի կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը[6]։

1914-ին հրաժարական տվեց։ Հրաժարականից հետո բանակցություններ է վարել Գերմանիայի հետ։ 1917 թվականի փետրվարին վերադարձել է նախարարի պաշտոնին[7]։

Մեհմեդ Ջավիդ բեյը ամուսնացել է Ալիե Նազլայի հետ։ 1924 թվականին ծնվել է նրանց որդին՝ Օսման Շիարը։ 1934 թվականին ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո Օսման Շիարը վերցրեց Յալչին ազգանունը[8]։

Հետագայում Մեհմեդ Ջավիդ բեյը մեղադրվում էր Իզմիրում Աթաթուրքի դեմ մահափորձի մասնակցության մեջ։ Մեհմեդ Ջավիդ բեյը մեղավոր է ճանաչվել և 1926 թվականի օգոստոսի 26-ին կախաղան է բարձրացվել Անկարայում[6]։ Բացի դրանից, ևս 13 մարդ մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ և կախաղան բարձրացվել[9]։

1950 թվականին Մեհմեդ Ջավիդ բեյի աճյունը վերահուղարկավորվել է Ջեբեջի Ասրի գերեզմանատանը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 ProQuest Dissertations and Theses
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Deutsche Nationalbibliothek Record #119468085 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 «Mehmet Cavit Bey» (թուրքերեն). 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  7. Kent, Marian The Great Powers and the End of the Ottoman Empire. — Routledge, 2005. — ISBN 9781135777999
  8. 8,0 8,1 «Nazif Özge ve Gerçel Ailesi - Rüştü Karakaşlı» (թուրքերեն). SosyalistKültür. 2008 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  9. Touraj Atabaki, Erik Jan Zürcher, 2004, Men of Order: Authoritarian Modernization under Ataturk and Reza Shah, I.B.Tauris, ISBN 1860644260, page 207