Մեկ քայլ այն կողմ
Մեկ քայլ այն կողմ (ռուս.՝ Шаг в сторону), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Այնուտդինովը, «Մանկական անիմացիայի ստուդիայի» հետ ոչ կոմերցիոն համագործակցության արդյունքում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | պրիտչա |
Ռեժիսոր | Sergey Aynutdinov? |
Սցենարիստ | Sergey Aynutdinov? և Roza Khusnutdinova? |
Երկիր | ![]() |
Դիստրիբյուտոր | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 10 րոպե |
Պատկերի ձևաչափ | Betacam? |
Թվական | 2002 |
Ֆիլմը մասնակցել է Սուզդալ-2003 փառատոնի մրցութային ծրագրին։
Մուլտֆիլմը պատմում է ճակատագրի ուղղության փոփոխության անհնարինության մասին։
Սյուժե խմբագրել
Որսորդը զենքով անտառ է գնում։ Բոլոր կենդանիները վախենում են, փախչում ու թաքնվում։ Ուժեղ անձրև է գալիս, և որոսորդի վրա ծառ է ընկնում։ Կենդանիներն ուրախանում են, իսկ արջը որսորդին տանում է անտառից դուրս, դեպի բլուր և այնտեղ գցում է։ Պարզվում է, որ որսորդը ողջ է մնացել, միայն թե ծանր վիրավորվել է։ Արջը որսորդին բերում է անտառային խրճիթ, կենդանիներն սկսում են կերակրել և ընտելանում են նրան։ Բայց երբ որսորդը ապաքինվում է, վերհիշում է իր հին կյանքի մասին և նորից զենքը ձեռքն է վերցնում։ Իսկ կենդանիները նորից փախչում են նրանից։
Հեղինակներ խմբագրել
Ռեժիսոր | Սերգեյ Այնուտդինով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Այնուտդինով, Ռոզա Խուսնուտդինովա |
Բեմադրող նկարիչ | Ելենա Լապշինա |
Անիմատորներ | Նատալյա Բելիկովա, Վ. Բուրմիստրով, Ե. Լապշինա, Դ. Սիլնիցկայա, Ի. Ստարցևա, Ս. Յարուտին |
Նկարիչ | Ա. Դանիլովա, Յու. Պավենկո, Ե. Պրեդեինա |
Օպերատոր | Վ.Կիրեև |
Կոմպոզիտոր | Սերգեյ Սիդելնիկով |
Հնչյունային ռեժիսոր | Սերգեյ Սիդելնիկով |
Մոնտաժող | Լ. Զալոժնևա |
Պրոդյուսեր | Ա. Ֆեդորչենկո |
Դերերը հնչյունավորել են | Տ. Ժվակինա, Անդրեյ Ժժոնով, Վ. Կռիլով |
Պարգևներ խմբագրել
- 2003 թվական` Սուզդալում կայացած Անիմացիոն կինոյի ռուսական 8-րդ բաց փառատոնին արժանացել է հատուկ մրցանակի[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 52. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ խմբագրել
- «մեկ քայլ այն կողմ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մեկ քայլ այն կողմ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում