«Մեծ թևեր» (ռուս.՝ «Большие крылья»), 1937 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Դուբսոնը։ Սոցիալ-հոգեբանական դրամա է ավիակոնստրուկտորի մասին, որը վերապրում է իր ինքնաթիռի աղետը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։ Էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց այն հանվել է ցուցադրությունից։ Ներկայում համարվում է կորած։

Մեծ թևեր
ռուս.՝ Большие крылья
Երկիր ԽՍՀՄ
Թվական1937
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Դուբսոն և Կառլ Գակկել
Սցենարի հեղինակՄիխայիլ Դուբսոն և Aleksey Garri?
ԴերակատարներԲորիս Բաբոչկին, Զոյա Ֆյոդորովա, Բորիս Բլինով, Անդրեյ Ապսոլոն և Եֆիմ Ալտուս
ՕպերատորՎլադիմիր Ռապոպորտ
ԵրաժշտությունՎալերի Ժելոբինսկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն75 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում պատկերվում էր գլխավոր հերոսի՝ ավիակոնստրուկտոր Կուզնեցովի ինքնասպանության փորձը, որն այդպիսով ցանկանում էր քավել իր նախագծած գերհզոր ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով մարդկանց զոհվելու մեղքը[1]։

Գլխավոր դերակատար Բորիս Բաբոչկինի դստեր խոսքերով, որը հիշել է հոր պատմածները, սյուժեն կապված է եղել այն ժամանակվա ամենամեծ ինքնաթիռի՝ «Մաքսիմ Գորկի»[2] ինքնաթիռի հետ, որը կործանվել էր 1935 թվականին։

Դերերում

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Դուբսոն, համառեժիսոր՝ Կառլ Գակկել
  • Սցենարի հեղինակներ՝ Միխայիլ Դուբսոն, Ալեքսեյ Գարրի
  • Բեմադրող նկարիչներ՝ Պավել Բետակի, Էդուարդ Կրիմմեր
  • Կոմպոզիտոր՝ Վալերի Ժելոբինսկի
  • Օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
  • Հնչյունային օպերատորներ՝ Վյաչեսլավ Բուրով, Լև Վալտեր

Արձագանքներ

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում, պրեմիերան կայացել է 1937 թվականի մարտին։

Ֆիլմն ստացել է դրական արձագանքներ ստանալ հայտնի սովետական օդաչուների[3] և ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսար Գ. Օրջոնիկիձեի կողմից, բայց 1937 թվականի ապրիլի 12-ին «Պրավդա» թերթը հրապարակել է «Կեղծ ֆիլմ» (ռուս.՝ «Фальшивая картина») ջախջախիչ խմբագրականը[4], և ֆիլմը հանվել է վարձույթից։ Պատճեններ չեն պահպանվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Олег Ковалов — Культура ленинградского фильма // Официальный сайт Петербургской Федерации Кинопрессы, 2016
  2. Л. ГрабенкоРоль легендарного комдива в культовом фильме «Чапаев» спасла Борису БАБОЧКИНУ жизнь Արխիվացված 2016-12-20 Wayback Machine // Газета «Бульвар Гордона», № 3 (455) 2014
  3. Глеб Скороходов В поисках утраченного. — Рутена, 2000. — С. 118.
  4. «Правда, [газета], 1937, № 101 (7067), 12 апреля, страница 6» (անգլերեն). Электронная библиотека. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել