Մեծ երգչախմբի սինագոգ (Սանկտ Պետերբուրգ)

Մեծ երգչախմբային սինագոգ (եբրայերեն՝ בית הכנסת הכוראלי הגדול בסנקט פטרבורג‎), սինագոգ որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Լերմոնտովսկի պողոտայում: Կառուցվել է 1883-1893 թվականներին՝ ճարտարապետներ Ի.Ի.Շապոշնիկովի և Լ.Ի.Բախմանի նախագծով ՝ Վ.Վ.Ստասովի և Ն.Լ.Բենուայի մասնակցությամբ։ Սանկտ Պետերբուրգի հրեաների հոգևոր կյանքի կենտրոնն է։

Մեծ երգչախմբի սինագոգ
եբրայերեն՝ בית הכנסת הכוראלי הגדול בסנקט פטרבורג
Հիմնական տվյալներ
Տեսակսինագոգ և տեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Դավանանքհուդայականություն
Հիմնական ամսաթվերը1893
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
ՀիմնադիրJewish Community of Saint Petersburg?
Ճարտարապետական ոճneo-Mudéjar? և նեոմավրիտանական ոճ
Հիմնադրված1893
Քարտեզ
Քարտեզ
 Great Choral Synagogue in Saint Petersburg Վիքիպահեստում
sinagoga.jeps.ru

Պատմություն

խմբագրել

19-րդ դարի կեսերին Սանկտ Պետերբուրգի հրեական համայնքը կազմել է մոտ 10 հազար մարդ։ Ունեցել է մի քանի փոքրիկ մատուռներ ամբողջ քաղաքում, բայց դա բավարար չի եղել կրոնական կարիքները բավարարելու համար։ Ուստի համայնքի նախաձեռնությամբ սկսվել է նոր սինագոգի կառուցումը։ Հիմնական հովանավորներն եղել են բարոն Գունցբուրգը և քաղաքի հրեական համայնքի առաջին նախագահ, ձեռներեց և բարերար Ս. Ս. Պոլյակովը: Շենքի նախագծումն իրականացվել է ճարտարապետներ Ի.Ի.Շապոշնիկովի և Լ.Ի.Բախմանի կողմից՝ Վ.Վ.Ստասովի և Ն.Լ.Բենուայի մասնակցությամբ։ Շինարարությունն իրականացրել է ճարտարապետ Ա.Վ.Մալովը և ավարտվել 1893 թվականին[1]։

Սինագոգի շենքը կառուցվել է արևելյան, մավրիտանական ոճով։ Նախասրահն ունի յուրահատուկ հնչականություն, շշուկով արտասանված բառերը կարելի է լսել ավելի քան 10 մետր հեռավորության վրա:

Սինագոգի կառուցումից հետո 1869 թվականի նախարարների կոմիտեի որոշմամբ փակվել են քաղաքի բոլոր աղոթարանները։ Սա հանգեցրլ էց ծեսեր կատարելու դժվարություններին, քանի որ շենքը չէր կարող տեղավորել դրա բոլոր կարիքավորներին:

1909 թվականին սինագոգի վայրի երկայնքով կառուցվել է քարե պարիսպ՝ խարխուլ փայտե ցանկապատի փոխարեն։

1929 թվականի հունիսի 29-ին Լենինգրադի քաղաքային խորհրդի նախագահության կողմից ընդունվել է որոշում հրեական կրոնական համայնքը փակելու մասին 1930 թվականի հունվարի 17-ին, Լենինգրադի մարզի գործկոմի նախագահության որոշմամբ և սինագոգը նույնպես փակվեց։ Սակայն 1930 թվականի հունիսի 1-ին հրեաների բողոքից հետո երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին` Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեին, սինագոգը վերաբացվեց:

1943-1973 թվականներին Լենինգրադի սինագոգի ռաբբին եղել է ռաբբի Լուբանովը։

Մինչև 1980 թվականի XXII ամառային օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են Մոսկվայում, Լենինգրադում և Տալլինում, սինագոգը դարձել է հիմնական էքսկուրսիաներից մեկը, ուստի 1978 թվականին պետությունը միջոցներ է հատկացրել շենքի վերակառուցման և վերանորոգման համար: Աշխատանքն իրականացվել է Կ.Ա.Պլոտկինի ղեկավարությամբ:

1991 թվականին «Շամիր» ընկերության նախաձեռնությամբ սինագոգում բացվել է ցերեկային դպրոց։

2012 թվականի մայիսին տեղի է ունեցել վանդալիզմի գործողություն՝ սինագոգի ցանկապատի վրա նկարել են սվաստիկա[2]։

2013 թվականի դեկտեմբերի 8-ին սինագոգը նշել է իր 120-ամյակը։ Այս միջոցառման համար գրվել է Թորայի նոր մագաղաթ, ծրար է թողարկվել Ռուսական փոստի կողմից և հոբելյանական մեդալ երեք տարբերակով (ոսկե, արծաթ, պարզ): Ժամը 12:00-ին Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ առաջին անգամ կրակոց է արձակվել Պետրոս և Պողոս ամրոցի Նարիշկինի ամրոցից՝ ի պատիվ Սինագոգի տարեդարձի։

Հուշամեդալներ են տրվել նաև Սանկտ Պետերբուրգի Սինագոգի 100-րդ, 110-րդ և 120-ամյակի առթիվ[3][4]։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Архитекторы-строители Санкт-Петербурга середины XIX — начала XX века: справочник / Сост. Гинзбург, Абрам Маркови, Кириков, Борис Михайлович при участии С. Г. Фёдорова, Е. В. Филиппова; под. общ. ред. Б. М. Кирикова. — СПб.: Пилигрим, 1996. — С. 207. — 400 с. — ISBN 5-900989-01-1
  2. Swastika spray-painted on synagogue Archive copy Wayback Machine-ի միջոցով:
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014-11-27-ին. Վերցված է 2014-11-15-ին.
  4. http://foiver.orgfree.com/imagesMP/38.jpg Archive copy Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ երգչախմբի սինագոգ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։