Մեծ Բուդդայի տաճար կամ Վաթ Փար Յայի (թաի.՝ วัดพระใหญ่), արևելյան բուդդայական տաճար Թաիլանդի Կո Սամուի կղզում։

Մեծ Բուդդայի տաճար
วัดพระใหญ่
Հիմնական տվյալներ
Տեսակվատ
ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
ՏեղագրությունBo Phut?
ՏարածաշրջանKo Fan?
Հիմնական ամսաթվերը1972
Ներկա վիճակկանգուն
Կազմված էBig Buddha of Koh Samui?
Հիմնադրված1972 թվական
Շինանյութոսկի
Քարտեզ
Քարտեզ
 Wat Phra Yai Վիքիպահեստում

Վաթ Փար Յային Բուդդայականության կրոնի սուրբ Բուդդայի պատկերով 12 մետրանոց ոսկյա արձան է, որը տեսանելի է կղզու բոլոր բարձր կետերից։

Ունենալով ավելի քան կեսդարյա պատմություն, Մեծ Բուդդայի տաճարը և Բուդդայի արձանը համարվում են Կո Սամոյի հիմնական զբոսաշրջային տեսարժանությունը և կղզու ուղենիշը[1]։

Բուդդայի արձան խմբագրել

 
Մեծ Բուդդայի արձանը Թաիլանդում

Մեծ Բուդդայի հարևանությամբ գտնվում է Բուդդայի ևս մեկ՝ ավելի փոքր արձան, իսկ արձանի թիկունքում կա նաև զանգերի հավաքածու[1]։

Տաճարի ունի անիմիզմի դիզայներական տարրեր և կառուցված է բրահմինիզմի և բուդդայական ճարտարապետական ոճերի համադրությամբ։ Ինչպես Թաիլանդի մյուս բուդդայական տաճարները, այնպես էլ Վաթ Փար Յային շրջապատված է աստիճաններով։

Մեծ Բուդդայի տաճարի հարևանությամբ գործում են վաճառակետեր, որտեղ վաճառվում են Թաիլանդը ներկայացնող զբոսաշրջային իրեր և բուդդայական թալիսմաններ[1]։

Այդտեղ գործում են նաև ռեստորանների և խանութների համալիր, որը հայտնի է Մեծ Բուդդայի ափ անունով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մեծ Բուդդայի արձանը Կո Սամուի կղզում». կայք. Ասիա. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Արձաններ. Մեծ Բուդդայի արձան». www.kohsamui.com. kohsamui.com.