Մեծ Արտենի

լեռ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում

Մեծ Արտենի, Արտենի, Արտենի Մեծ, Արտին, Արտիս, Բողութլու, Բողութլու Մեծ, Բուգուրթու, Բողուրթլու, Բուղուրթու, Բուղութու, Պուկութու, Պուկուրթու, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան ստորոտին, Արևուտ գյուղից 2 կմ հարավ–արևմուտք։ Հրաբխային Է, հիմքի տրամագիծը մոտ 10 կմ, բարձրությունը 2047 մ։ Մեծ Արտենի վյրա հայտնաբերվել են հին քարեդարյան կայանների մնացորդներ (գլխավորապես Սատանիդար, Արեգունի և Հարավային բլուրներում), վաղ քարեդարյան դործիքներ՝ մինշշելյան, շելյան և աշելյան ժամանակների ձեռքի հատիչներ, քերիչներ, շեղբեր ևն, նեոլիթի ե մեզոլիթի դործիքներ։ Բնիկները զբաղվել են որսորդությամբ, հավաքչությամբ, ավելի ուշ երկրագործությամբ[1][2]։ Հրաբխային ծագում ունեցող կոնաձեւ բարձրությունն է[3]

Մեծ Արտենի
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Արագած
Բարձրությունը ծովի մակարդակից2047 մետր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 82 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 502 — 992 էջ։
  3. Հայկական Համառոտ Հանրագիտարան է. 92