«Մեխանիկական սյուիտ» (ռուս.՝ «Механическая сюита», աշխատանքային անվանումը՝ «Կապվածները» (ռուս.՝ «Связанные»)[1]), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Մեսխիևը[2] Սերգեյ Չիխաչյովի համանուն վիպակի հիման վրա[3][4], ընդ որում՝ լուսագրերի համաձայն ֆիլմը հիմնված է թերթերից վերցված փաստերի վրա[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի հունիսին «Կինոտավր» փառատոնում[6]։

Մեխանիկական սյուիտ
ռուս.՝ Механическая сюита
Երկիր Ռուսաստան
Ժանրսև կատակերգություն և դրամա
Թվական2001
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմկիտրի Մեսխիև
Սցենարի հեղինակԳենադի Օստրովսկի
ԴերակատարներՍերգեյ Մակովեցկի, Միխայիլ Պորեչենկով, Սերգեյ Գարմաշ, Կոնստանտին Խաբենսկի, Ալեքսանդր Բաշիրով և Sergey Golovkin?
Տևողություն97 րոպե

Ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել է Վելիկիե Լուկի քաղաքում[7]։ Ֆիլմի թողարկումից հետո նրա սցենարի հիման վրա Գենադի Օստրովսկին գրել է «Կոլյայի ճանապարհորդությունները (Կապվածները)» (ռուս.՝ «Путешествия Коли (Связанные)») պատմվածքը, որը 2005 թվականին հրատարակվել է որպես «Աղքատ ազգականներ» (ռուս.՝ «Бедные родственники») հեղինակային ժողովածուի մի մասը։

Սյուժե խմբագրել

Սյուժեն սկսվում է նրանից, որ մի գործարանում մահանում է աշխատողը։ Գործարանի աշխատակազմը որոշել է նրան տեղափոխել պատմական հայրենիք՝ նրան այնտեղ թաղելու համար։ Այդ նպատակով գործուղվում են երկու մարդ՝ Մարկերանցը, որի մոտ ցանկացած պահի կարող է բացվել խոցը, և Միտյագինը։ Կորցնելով գործուղման գումարը՝ նրանք դիմում են արկածախնդրության և դիակը տեղափոխում գնացքի սովորական կուպեում։ Պատահական ուղևորն իջեցնում է մարմինը և իրեն համարում նրա մահվան մեղավորը։ Հանցանշանները վերացնելու համար նա դիակը դուրս է նետում պատուհանից։ Ագահ Միտյագինը որոշում է օգտվել իրավիճակից և գումար պահանջել «մարդասպանին» ոստիկանությանը չհանձնելու համար, ինչի պատճառով բոլորը հետագայում հայտնվում են մաֆիայի և ոստիկանության հետապնդման տակ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Միխայիլ Պորեչենկով Միտյագին Միտյագին
Սերգեյ Գարմաշ Մարկերանց Մարկերանց
Կոնստանտին Խաբենսկի Էդուարդ Էդուարդ
Սերգեյ Մակովեցկի օպերլիազոր Պլյուգանովսկի օպերլիազոր Պլյուգանովսկի
Անդրեյ Զիբրով մեքենավար Վիկտոր մեքենավար Վիկտոր
Օքսանա Բազիլևիչ Ասյա մերկապարուհի Ասյա
Ալեքսանդր Բաշիրով մարդ ոստիկանության մեքենայում
Զոյա Բուրյակ գարեջրավաճառ կայարանում
Աննա Գելլեր
Սերգեյ Գոլովկին դիակ Կոլյա դիակ Կոլյա
Եվգենյա Դոբրովոլսկայա Լյուբա Լյուբա
Յուրի Կուզնեցով պաթալոգոանատոմ դիահերձարանում
Իրինա Ռոզանովա Օլգա Օլգա
Ալեքսանդրա Ֆատյուշին մայոր Լեբեդև մայոր Լեբեդև
Զինաիդա Շարկո Պլյուգանովսկու մայրը
Վերոնիկա Դմիտրիևա ուղոկցորդուհի
Վադիմ Գուշչին

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Գենադի Օստրովսկի
  • Ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Օպերատորներ՝ Սերգեյ Մաչիլսկի, Սերգեյ Կիսելյով
  • Երաժշտություն՝ Վլադիմիր Վոլկով, Սվյատոսլավ Կուրաշով, Լեոնիդ Ֆեոդորով
  • Պրոդյուսեր՝ Օլգա Վասիլևա

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե խոյ» և «Созвездие» փառատոնների մրցանակակիր
  • Եվգենյա Դոբրովոլսկայան ստացել է «Նիկա» (2001) և «Ոսկե խոյ» (2001) մրցանակներ Լյուբայի դերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Тело как улика». Film.ru. 2001 թ․ դեկտեմբերի 7.
  2. «Культ наличности. «Мне везёт. Почему — не знаю»». Водяной знак. 2006-09. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  3. Дмитрий Быков (2002-01). «Механическая пьеса для неоконченного пианино. «Механическая сюита», режиссёр Дмитрий Месхиев». Искусство кино.
  4. Юрий Данилов (2011 թ․ փետրվարի 13). «Сергей Чихачёв написал «Кунст» — гротескный роман о нашей жизни». Культура ВРН.
  5. Юрий Богомолов (2001 թ․ օգոստոսի 21). «Комедия абсурда со ссылкой на реальность». Известия.
  6. Алла Боссарт (2001 թ․ հունիսի 18). «Большой привет из маленького Канна». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  7. «Зинаида Шарко: «Я страдаю от артистки Шарко!»». Восточно-Сибирская правда. 2003 թ․ հունվարի 25.

Արտաքին հղումներ խմբագրել