Մելս Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելս Ավետիսի Հակոբյան (հոկտեմբերի 1, 1950, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ։
Մելս Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրել- Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը `էներգետիկայի բնագավառում մասնագիտությամբ։
- 1972 - 1985 թվականներին աշխատել է «Հայէներգո» համակարգում։
- 1985 - 1992 թվականներին եղել է «Հայէներգոյի» գլխավոր դիսպետչեր։
- 1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարի առաջին տեղակալ։
- 1993 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին եղել Հայաստանի էներգետիկայի և վառելիքի նախարար։
- 1993 - 1996 թվականներին եղել է «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն։
- 1996 թվականին նշանակվել է Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների տնօրեն։
- Միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն։
- 1995 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 101 ընտրատարածքից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.