Մելանի Լորեն (ֆր.՝ Mélanie Laurent; փետրվարի 21, 1983(1983-02-21)[1][2][3], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և երգչուհի։ 

Մելանի Լորեն
Ծնվել էփետրվարի 21, 1983(1983-02-21)[1][2][3] (41 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի
ԸնտրանիTomorrow?, Le Concert? և Անփառունակ սրիկաները
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մելանի Լորենը ծնվել է հրեական ծագում ունեցող դերասանի, ով երկար տարինել ձայնակցել է Սիմփսոնները մուլտսերիալի ֆրանսիական տարբերակի հերոս Նեդ Ֆլանդերսին և բալետի ուսուցչուհու ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել Փարիզի 9-րդ շրջանում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է կինեմատոգրաֆիայով։ Ֆիլմում իր առաջին դերը Մելանի Լորենը խաղացել է «Երկու ափերի միջև կամուրջը» ֆիլմում՝ ի շնորհիվ ֆրանսիացի հայտնի դերասան և ռեժիսոր Ժերար Դեպարդիե հետ ծանոթության։ Նրանք ծանոթացել էին Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1999- 2009 թվականներին նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում։ 2008 թվականին հանդես է եկել «A ses pieds» (հայերեն՝ Նրա ոտքերին) էրոտիկ կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորի և սցենարիստի դերում, որը ցուցադրվել է ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությամբ։

Անձնական կյանք խմբագրել

Մելանին ամուսնացած է, սակայն նա չի հրապարակում իր ամուսնու անունը։ Զույգը ունի որդի՝ Լեոն[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Լորանը 2008 թվականի դեկտեմբերին

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Լորեն» հոդվածին։