Մելանի Բերինգեր

ֆուտբոլիստ

Մելանի Բերինգեր (գերմ.՝ Melanie Behringer, նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2], Լյոռախ), գերմանացի կին ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող, 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[3] Գերմանիայի հավաքականի կազմում։

Մելանի Բերինգեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Լյոռախ
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մելանի Բերինգերը կարիերան սկսել է «ՍպՎգգ Ուտցենֆելդ» և «Հաուզեն» երիտասարդական թիմերում։ 2003 թվականին միացել է «Ֆրայբուրգ» ակումբին, որի կազմում հանդես է եկել հինգ մրցաշրջան[3]։ 2008/09 մրցաշրջանում Բերինգերը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում նույն մրցաշրջանում դարձել է ազգային առաջնության երկրորդ տեղի մեդալակիր։ 2010 թվականին մտել է ԿՖԼ «Ֆրանկֆուրտ» ակումբի կազմ, որի հետ երկու անգամ հաղթել է Գերմանիայի գավաթը (2010/11 և 2013/14)[4]։ 2014 թվականի ամռանը կրկին վերադարձել է«Բավարիա»[5]։

Ազգային հավաքականում խմբագրել

2002 թվականից հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Հիմնական հավաքականում նորամուտը նշել է 2005 թվականի հունվարին Չինաստանի դեմ խաղում[6]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[3]։

2009 թվականի սեպտեմբերին հեռահար հարվածով գրավել է Անգլիայի հավաքականի դարպասը։ Այս գոլը դարձել է Գերմանիայի ամսվա լավագույն գոլը[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Բավարիա»
«Ֆրանկֆուրտ»
  • Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2010/11
  • Գերմանիայի գավաթի հաղթող (2)՝ 2010/11, 2013/
  • Աշխարհի առաջնության հաղթող (1)՝ 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (2)՝ 2009, 2013
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)՝ 2008
  • Ամառային օլիմպիական խաղերի հաղթող 2016
  • Ալգարվեի գավաթի հաղթող (3)՝ 2006, 2012, 2014
  • Աշխարհի առաջնություն (մինչև 20) հաղթող (1)՝ 2004
  • Եվրոպայի առաջնություն (մինչև 19 տարեկան) արծաթե մեդալակիր (1)՝ 2004

Անհատական խմբագրել

  • Արծաթե դափնու տերև[8]
  • Ամսվա լավագույն գոլի հեղինակ (սեպտեմբեր 2009)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Weltfussball: Melanie Behringer(չաշխատող հղում)
  4. «Frankfurt revanchiert sich gegen Potsdam» (գերմաներեն). Focus.de. 2011 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  5. Pressemitteilung Արխիվացված 2014-07-15 Wayback Machine auf der Homepage des FC Bayern München
  6. «Nationalspielerin Melanie Behringer» (գերմաներեն). DFB.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  7. 7,0 7,1 «Tor des Monats: September 2009 – Behringer». sportschau.de. Վերցված է 2014-03-27-ին. «Источник». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. Melanie Behringer Արխիվացված 2014-08-11 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Բերինգեր» հոդվածին։