Լենինի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի փողոց (այլ կիրառումներ)

Լենինի փողոց (ռուս.՝ Улица Ленина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի գլխավոր փողոցն է։ Նախկինում կոչվել է Պյոտրի փողոց։

Լենինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էՎլադիմիր Լենին

Պատմություն խմբագրել

Լենինի փողոցը Կրասնի Սուլին քաղաքի գլխավոր փողոցն է։ Այն ձևավորվել և կառուցապատվել է 19-րդ դարի վերջին։ Առաջին անունը եղել է Պյոտրի փողոց` ի պատիվ Նիկոլայ Պաստուխովի որդու, որն այն ժամանակ մետալուրգիական գործարանի կառավարիչն էր[1]։

Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին այս փողոցը վերանվանվել է խորհրդային տարիներին։ Սա քաղաքի կենտրոնական, ամենաերկար փողոցն է, որտեղ տեղակայված էր ԽՄԿԿ քաղաքային կոմիտեն (այժմ` շրջանի վարչակազմը)։ Փողոցի երկարությունը 1500 մ է, այն սկսվում է գործարանի հին անցակետի մոտից և ձգվում մինչև Մեժևայա փողոց։ Անցակետից մինչև Հաղթանակի փողոցն ընկած հատվածը ժամանակին կոչվել է Գիմնազիչեսկայա փողոց, քանի որ այստեղ էր գտնվում 1911 թվականին բացված և 150 աշակերտի համար նախատեսված Սուլինյան պրոգիմնազիան[1]։

1896 թվականին Գիմնազիչեսկայա փողոցում գործարանի ղեկավարության համար կառուցվել է բարեկարգ տուն, որը ժողովուրդը կոչել էր «տնօրենների տուն» (այժմ դա Լենինի փողոցի թիվ 6 տունն է)։ Այնտեղ մշտապես ապրել են գործարանի տնօրեններն ու գլխավոր մասնագետները[1]։

Լենինի թիվ 12 հասցեում գործում է «Կրասնոսուլինխլեբ» ԲԲԸ-ն։ Սուլինի հացի գործարանի հիմնական արտադրամասի շենքը կառուցվել է 1905 թվականին և, հնաբնակների հիշողություններով, նախատեսված էր ապխտարանի համար։ Միայն 1940-ական թվականներին վերակառուցումներից հետո այստեղ բացվել է հացի գործարան[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Լենինի և Վորոշիլովի փողոցների խաչմերուկում գործում էր քաղաքային շուկան, որը քաղաքի բնակիչները կատակով կոչում էին «Խորամանկ»[1]։

20-րդ դարի սկզբին Լենինի փողոցում (թիվ 1 տուն) կառուցվել է գործարանային բաղնիքը։ 1967 թվականից թիվ 7 տանը Կենտրոնական գրադարանն է[1]։

Տպարանի շենքի տեղում եղել է թանգարան, որտեղ պահվել են գործարանի պատմության մասին փաստաթղթերը, լավագույն վարպետների լուսանկարները։ Մինչև 20-րդ դարի 70-ական թվականների կեսերը այստեղ գտնվող Մետալուրգների (այժմ` «Յունոստ») զբոսայգում գործում էր նավակակայան, կային կարուսելներ, քարոզչական հարթակ, որտեղ ցուցադրվում էին անվճար կինոնկարներ։ Հանգստյան օրերին զբոսայգում նվագել է նվագախումբը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Улица Ленина». Վերցված է 2019 Մարտ 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №36.
  • Подгорная, О. Красному Сулину – 204 / О.Подгорная // Красносулинский вестник. – 2001. – 22 сентября.
  • Подгорная, О. Шаги в большое будущее / О.Подгорная // Красносулинский вестник. – 2006. – 7 сентября.

Արտաքին հղումներ խմբագրել