Մաևիցա, ոչ բարձր լեռնաշղթա և պատմական տարածք Բոսնիայի և Հերցեգովինայի հյուսիս-արևելքում։ Սահմանակցում է Պասավինա և Սեմբերիա շրջաններին հյուսիսում և Սպրեչ գետի հովտում՝ հարավից։

Մաևիցա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրություն (ԲԾՄ)916 մետր
Երկարություն50 կմ

Ամենաբարձր կետը Ստոլիցե լեռն է (916 մ)՝ Տուզլա քաղաքից 16 կմ արևելք։ Այդ գագթին նախկինում տեղակայված է եղել հեռուստատեսային ալեհավաք (ավերվել է 1995 թվականին ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակ)։ Մի քանի այլ լեռներ գտնվում են 800-ից 900 մ բարձրության վրա։ Լեռնաշղթան հիմնականում գտնվում է Բոսնիայում և Հերցեգովինայում և մասամբ Սերբիայի Հանրապետությունում։ Մաեվիցա լեռնաշղթայի մեծ մասը ծածկված է անտառներով։

Հիմնական լեռնաշղթան ձգում է հյուսիս-առևմուտքից հարավ-արևելք(Սրեբրենիկից Զվորնիկի ուղղությամբ)։ Լեռնաշղթայի գագաթները՝ Օկրեսնիցա (815 մ), Օպակովիցա (690 մ), Ստուբլիչ(721 մ), Տաբակովե-Ստրանե(572 մ), Կիցել (673 մ), Գավրանիչ (720 մ), Գրեդա (803 մ), Մեդժեդնիկ (842 մ), Բուսյա (845 մ), Դրագանովաց (779 մ), Կոնից (903 մ), Ստոլիցե (916 մ), Մալա-Ելիցա (879 մ), Վելիկա-Ելիցա (878 մ)[1]։ Արևմուտքում և արևելքում լեռնաշղթայի լեռնային մասն անցնում է և ձգվում դեպի Դրինա և Տինա գետերի հովիտներ։ Կազմված է հիմնականում Էոցենից, Օլիգոցենից, Միոցենից և Պլիոցենից։ Տրիասովյան, Յուրայի և Մելովյան ժամանակաշրջանները և Մագմայական ապարները հանդիպում են ավելի ուշ։ Մաեվիցա լեռնաշղթայի անմիջական հարևանությամբ տարածվում են ածխային և նավթային հանքավարեր[2]։ Լեռնաշղթայով անցնում է ջրբաժան Սավա, Դրինա և Սպրեչա գետերի միջև։

Բանահյուսություն խմբագրել

Մաեվիցայի լեռներում ապրող սերբերն ունեին իրենց սովորույթները։ Օրինակ, երբ մոտենում էին կակտաբեր ամպերը, նրանք տան առաջ դնում էին փոքր սեղան, վրան քիչ քանակությամբ աղով լցված կավե խեցաման և խաչաձև կրակխառնիչ։ Նրանք համարում էին, որ այդ առարկաները կարող են քշել ամպերը[3]։ Տեղի բնակչությունն ուներ նաև սովորություն՝ գուշակելու բերքը. եզի աջ շչակի վրա դրվում էր ժապավեն և եզն այդ ժապավենը ինչքան հեռու նետեր իրենից, այդքան ավելի շատ կլիներ բերքը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://opstinaugljevik.tripod.com/majevica.htm
  2. Губкин И. М., Киселев С. П. Мировые нефтяные месторождения. М. — Л., 1934
  3. Славянский и балканский фольклор. Изд-во «Наука», 1981
  4. Славяноведение. Наука, 1994. C. 53

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաևիցա» հոդվածին։