Մաքքարթեր թատրոն (անգլ.՝ McCarter Theatre) ոչ առևտրային, պրոֆեսիոնալ թատերախումբ։ Ներկայացումները ցուցադրվում են ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգի Փրինսթոն (անգլ.՝ Princeton) քաղաքի Փրինսթոնի համալսարանի տարածքում։ Այն համարվում է երկրի ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկը և առաջարկում է ավելի քան երկու հարյուր թատերական, երաժշտական, խորեոգրաֆիական և այլ ներկայացումներ։ Յուրաքանչյուր թատերական սեզոնին ավելի քան 200 000 հանդիսատես է հաճախում Մաքքարտերա թատրոն։

Մաքքարթեր թատրոն
Տեսակթատերախումբ, թատրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՓրինսթոն
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 21, 1930
 McCarter Theatre Վիքիպահեստում

Առաքելություն խմբագրել

 

Մաքքարթերի թատրոնը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն տարածաշրջանային թատրոններից մեկը ։ Այն միակ ԱՄՆ թատերական կազմակերպությունն է, որ ն իր մեջ ներառում է ինչպես պրոֆեսիոնալ թատրոն, այնպես էլ տարբեր թատերական իրադարձությունների համար նախատեսված հարթակ։  Մաքքարթերի թատրոնի այս յուրահատուկ առանձնահատկությունը նրա վրա պարտավորություն է դնում ստեղծել և ներկայացնել նոր բեմական աշխատանքներ, ներկայացնել դասական թատերական խաղացանկի նոր ընթերցումներ և աշխարհի լավագույն թատերական կատարողներին ներգրավել Նյու Ջերսիի կենտրոնում։ Մաքքարթերի թատրոնը պարտավորվում է ներգրավել, ձևավորել և զարգացնել ամենատարբեր լսարաններ՝ արվեստը հասանելի դարձնելով յուրաքանչյուր մարդու, և ցուցադրել ամենատարբեր համարձակ ծրագրեր ։

Պատմություն խմբագրել

Պրինսթոնի համալսարանի շրջանավարտ Թոմաս Մաքքարթերը (անգլ.՝ Thomas N. McCarter) ֆինանսավորում է Մաքքարթեր թատրոնի շինարարությունը՝ որպես փորձնական համալսարանի Եռանկյունային ակումբի մշտական բեմ (անգլ.՝ Princeton University Triangle Club)։ Այս ուսանողական թատրոնի խումբը շարունակում է ամեն տարի ելույթներ ունենալ Մաքքարտերայի  թատրոնում։ Մաքքարտերա թատրոնը բացվել է 1930-ի փետրվարի 21-ին՝ Եռանկյունային ակումբի «Ոսկե շուն» ամենամյա ներկայացման քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ[1]։ Այս ներկայացման աստղերից մեկը  առաջին կուրսի Ջուշուա Լոգանն է և երկրորդ կուրսի ուսանող Ջեյմս Ստյուարտը։

20-րդ դարի 30-ական թվականներին Մաքքարթերի թատրոնը ժողովրդականություն է ձեռք բերում որպես թատերական հարթակ, որտեղ բեմադրվում էին Բրոդվեյի պիեսները, ինչը պայմանավորված էր մեծ հանդիսասրահի առկայությամբ և Նյու Յորքին մոտ լինելու հանգամանքով։  Մաքքարթերի թատրոնի բեմում տեղի ունեցավ Թորնթոն Ուայլդերի «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) ֆիլմի պրեմիերան և այդ ժամանակվա մի շարք հայտնի պիեսներ։

Չնայած Մաքքարթերի թատրոնը նախատեսված չէր որպես համերգային հարթակ, սակայն գրեթե կես դար այստեղ Պրիստոնի համալսարանի համերգներ էին անցկացվում։

1935 թվականին այստեղ տեղի է ունեցել բալետային խմբի միակ ելույթը, որն այն ժամանակ կոչվում էր «Ամերիկյան բալետ»։ Այն պարուսույց Ջորջ Բալանչինի առաջին պրոֆեսիոնալ թատերախումբն էր։ Հետագայում Բալանչինի թատերախումբը հայտնի է դարձել որպես Նյու Յորքի քաղաքային բալետ։

 
Դահլիճ

1973 թվականին Փրինսթոնի համալսարանը կառավարման ղեկը հանձնել է Մաքքարթերի թատերական թատերախմբին։ Այսօր Մաքքարթերի թատրոնը շարունակում է իր թատերական ավանդույթները պահպանել Էմիլի Մաննի թատրոնի գլխավոր ռեժիսորի ստեղծագործական մեկնարկի ներքո։

 
Դահլիճ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Firestone Library exhibition marks 75th anniversary of McCarter Theatre». Princeton University (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքքարթեր թատրոն» հոդվածին։