Մաքս Փարքեր (անգլ.՝ Max Parker, փետրվարի 8, 1992(1992-02-08), Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և մոդել։

Մաքս Փարքեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 8, 1992(1992-02-08) (32 տարեկան)
Ծննդավայր՝Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 8338783

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի փետրվարի 8-ին Մանչեստր քաղաքում։ Դերասանական կրթություն ստացել է Լոնդոնի գեղարվեստի դպրոցներում։

Կարիերա խմբագրել

2016 թվականի կատարել է իր առաջնաելույթը «Իմ լավագույն ընկերուհին» հեռուստաֆիլմում[1]։ Մինչ հայտնությունը ստանալը խաղացել է թատրոնում։ Անվանակարգվել է 2018 թվականին թատերական մրցանակաբաշխությանը Շեֆիլդում բեմադրված «Օզ երկրի հրաշագործը» մյուզիքլում Երկաթե անտառահատի դերակատարման համար[2]։ Նույն թվականին սկսել է կրկնվող դեր կատարել բրիտանական «Անհաջող դեպքեր» հեռուստասերիալում։

2019 թվականին էպիզոդիկ դերակատարում է ունեցել «Աշխարհն այրվում է» ռազմական հեռուստասերիալում։ Նույն թվականին կրկնվող դերակատարում է ունեցել բրիտանկան «Էմերդեյլ» հեռուստասերիալում։ Նկարահանվել է 72 էպիզոդում՝ մինչև 2021 թվականը[3][4]։

2020 թվականին դերակատարում է ունեցել բրիտանկան «Քաղցր ցանկություններ» հեռուստասերիալում, նրա կողմից ներկայացված հրուշակագործական բառերը ստեղծել է իսրայելցի շեֆ խոհարար Յոթամ Օթոլենգին[5]։

2022 թվականին նկարահանվել է «Վամպիրների ակադեմիա» հեռուստասերիալում։ Նույն թվականին Էմի Ջեյմս Քելլիի հետ նկարահանվել է «Արյուն, թագ և սեքս» մինի սերիալում, որտեղ կատարել Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի դերը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Քամինգ աութ կատարել է 2020 թվականին, ինստագրամյան կայքէջում հրապարակելով իր զուգընկերոջ՝ Քրիս Մոքերիի հետ լուսանկար[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր
2016 Իմ լավագույն ընկերուհին Քրիստոֆեր Մորգան
2018 Անհաջող դեպքեր Ալաստար «Բեյս» Նյուման
2019 Աշխարհն այրվում է Դենի
2019 Էմերդեյլ Լյուկ Փոսներ
2020 Սիրով, Սառա Ալեքս
2022 Վամպիրների ակադեմիա Միխայիլ Թաններ
2022 Արյուն, թագ և սեքս Հենրի Թյուդոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ashfield, Aaliyah (2022 թ․ նոյեմբերի 21). «Blood, Sex & Royalty on Netflix: Emmerdale star Max Parker stars as King Henry VIII». Entertainment Daily (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  2. «Max Parker Bio, Age, Height, Blood, Sex and Royalty, Net Worth, Income, Parents, and Spouse». metoyouinfo.com.
  3. 3,0 3,1 «Blood, Sex and Royalty star talks major difference between The Crown and new Netflix show - EXCLUSIVE». HELLO! (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  4. «Blood, Sex and Royalty cast: Meet the stars of Netflix history series». Radio Times (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  5. «Love Sarah». Moviejawn (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  6. «Soap Star Max Parker Confirms He's Gay And Living With Kris Mochrie». www.out.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.