Մաքսիմ Տիշկին

ռուս ֆուտբոլիստ

Մաքսիմ Վիկտորովիչ Տիշկին (նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1], Բոլշայա Ելխովկա, Լյամբիրսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի պաշտպանն է։

Մաքսիմ Տիշկին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Բոլշայա Ելխովկա, Լյամբիրսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 73 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Բալթիկա
Համար 44
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Ռուսաստան Մորդովիա 50 (0)
2010 Ռուսաստան Ռյազան 26 (0)
2011-2012 Ռուսաստան Սպարտակ (Կոստրոմա) 35 (1)
2012-2015 Ռուսաստան Ուֆա 66 (1)
2015-2016 Ռուսաստան Մորդովիա 18 (0)
2016 Ռուսաստան Տոմ 14 (0)
2017 Ռուսաստան Բալթիկա 0 (0)
2017 Ռուսաստան ՍԿԱ֊Խաբարովսկ 3 (0)
2018-մինչ հիմա Ռուսաստան Բալթիկա 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 29, 2018:

Կարիերա խմբագրել

Տիշկինի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Մորդովիան», որի կազմում մասնակցել է 50 հանդիպման առաջին և երկրորդ դիվիզիոններում։ 2009 թ․ Մորդովիան դուրս է գալիս առաջին դիվիզիոն, որից հետո ֆուտբոլիստը լքում է ակումբը և տեղափոխվում Ռյազանի «Զվեզդա» ակումբ։ Զվեզդայում անցկացնելով մեկ մրցաշրջան Տիշկինը տեղափոխվում է Կոստրոմայի «Սպարտակ», որտեղ ևս անցկացնում է մեկ մրցաշրջան։

2012 թ․ Տիշկինը տեղափոխվում է «Ուֆա», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Ազգային լիգայում։ Նոր ակումբի կազմում ֆուտբոլիստը կարողանում է ամրապնդվել թիմի հիմնական կազմում։ 2013/14 մրցաշրջանում կարողանում է օգնել Ուֆային պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Պրեմիեր լիգա։ Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում իր առաջին խաղն անցկացրել է 2014 թ․ օգոստոսի 3-ին , երբ թիմը մրցում էր «Կուբան» ակումբի հետ[2]։ 2015 թ․ ապրիլի 8-ին Տիշկինը խզում է պայմանագիրը Ուֆայի հետ[3]։ Պրեմիեր լիգայի 2014/15 մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացնում է 19 հանդիպում։

2015 թ․ հուլիսի 6-ին Տիշկինը վերադառնում է «Մորդովիա» ստորագրելով 1 տարվա պայմանագիր։ 2015/16 մրցաշրջանում մասնակցում է 18 հանդիպման, բայց չի կարողանում ետ պահել թիմին Ազգային լիգա տեղափոխվելուց։

2016 թ․ հունիսի 23-ին Տիշկինը պայմանագիր է ստորագրում «Տոմ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թ․ օգոստոսի 1-ին, երբ թիմը մրցում էր «Կրասնոդար» ակումբի հետ։ 2016 թ․ դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը խզում է պայմանագիրը Տոմի հետ։

2017 թ․ հունիսի 21-ին Տիշկինը պայմանագիր է ստորագրում «ՍԿԱ֊Խաբարովսկ» ակումբի հետ[4]։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2017 թ․ օգոստոսի 5-ին, երբ թիմը մրցում էր «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ 2018 թ․ հունվարին ֆուտբոլիստը լքում է ակումբը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Дебют Максима Тишкина в Премьер-лиге
  3. «Максим Тишкин покидает «Уфу»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Тишкин подписал контракт со «СКА-Хабаровск»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Тишкин и Дедечко покинули «СКА-Хабаровск»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Տիշկին» հոդվածին։