Մաքսիմ Սարգսյան

հայ տնտեսագետ

Մաքսիմ Տիգրանի Սարգսյան (մարտի 12, 1936(1936-03-12), Այգեստան, Խոջալուի շրջան - հունվարի 19, 2022(2022-01-19)[1], Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1988), պրոֆեսոր (1990):

Մաքսիմ Սարգսյան
Ծնվել էմարտի 12, 1936(1936-03-12)
ԾննդավայրԱյգեստան (Բալլուջա), Ստեփանակերտի շրջան, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ
Մահացել էհունվարի 19, 2022(2022-01-19)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1988)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մաքսիմ Սարգսյանը ծնվել է 1936 թվականի մարտի 12-ին, Արցախում (Ստեփանակերտի շրջան, գ. Բալլուջա)։ 1953 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:1958 թվականին, ավարտելով համալսարանը, մի քանի տարի աշխատել է Արցախում՝ մշակույթի բնագավառում։ 1962-1966 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ։ 1963-1972 թվականներին եղել է ԵՊՀ Քաղաքատնտեսության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտի պաշտոնակատար, 1972-1975 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ ինֆորմացիայի սեկտորի ավագ գիտաշխատող, 1975-2002 թվականներին` ՀՊՄՀ Տնտեսագիտության ամբիոնի դոցենտ և պրոֆեսոր, 2002-2014 թվականներին` նույն ամբիոնի վարիչ[2][3]։ Հետագայում մինչև այժմ նույն ամբիոնում պրոֆեսոր-խորհրդատու[4]։

Աշխատությունները վերաբերում են սեփականության, բնակչության պահանջմունքների և կենսակերպի սոցիալ-տնտեսական հիմնահարցերրին[5], ինչպես նաև երիտասարդության ռազա-հայրենասիրական դաստիարակության խնդիրներին։ Հեղինակ է յոթ մենագրության և գիտական ավելի քան 60 հոդվածների։ Ռուսերենից թարգմանել է քաղաքատնտեսության մեկ դասագիրք (ավելի քան 300 էջ)։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, թուրքերենին և գերմաներենին։

Մասնակցել է արցախյան պատերազմին։ 1990 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է «Մեղրագետ» հայրենակցական միությունը, որը ամբողջ պատերազմի և նրանից հետո ընկած շրջանում ըստ ամենայնի օգնել է Արցախին։

Մանկավարժական համալսարանում երախտապարտությամբ կերտվել է նրա դիմաքանդակը (քանդակագործ Միսաք Մելքոնյան)։

Մահացել է 2022 թվականի հունվարի 19-ին[6]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ութ մեդալով (չորս աշխատանքային, չորս մարտական) և մի շարք պատվոգրերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Մաքսիմ Սարգսյանը
  2. «Մաքսիմ Տիգրանի Սարգսյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Իմաստավորված տարիներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին.
  4. ՀՀ ԳԱԱ Լրաբեր հաս. գիտությունների 2016թ., հ. 1, էջ 352-354։
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 415։
  6. Մահացել է Մաքսիմ Սարգսյանը