Մաքսիմ Բուրչենկո
Մաքսիմ Գենադևիչ Բուրչենկո (ռուս.՝ Максим Геннадьевич Бурченко, հունվարի 21, 1983[1], Ստարի Օսկոլ, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | ռուս | |||||
Քաղաքացիությունը | ||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1983[1] (41 տարեկան) | |||||
Ծննդավայր | Ստարի Օսկոլ, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 172 սմ | |||||
Քաշ | 68 կգ | |||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գործունեություն
խմբագրելԱկումբային
խմբագրելՍտարի Օսկոլ քաղաքի ՄՊՄԴ «Ֆակել» ակումբի և «Ռոտոր» մարզական գիշերօթիկ դպրոցի սան է[2]։ Խաղացել է սիրողական ոլորտում՝ Վոլգոգրադի շրջանի «Ցեմենտ» ակումբում։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է Լիպեցկի «Մետալուրգը»։ Պրեմիեր լիգայում նորամուտը կայացել է «Ուրալան» ակումբում կամզում, որտեղ խաղացել է 2,5 մրցաշրջան։ 2004-ից 2007 թվականը հանդես է եկել «Ռոստով» ակումբում։ 2008 թվականին համալրել է «Շիննիկ» ակումբի կազմը։ 2010 թվականի մրցաշրջանն անցկացրել է «Լուչ-Էներգիա» ակումբի կազմում։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբ[3]։ 2011 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ։ 2013 թվականի հունվարին ազատ գործակալի հիմունքներով վերադարձել է Շիննիկ։ 2013 թվականի ամռանը խաղացել է «Տորպեդո» ակումբում։ 2014 թվականի հունիսի 6-ին վերադարձել է Լուչ-Էներգիա[4]։ 2015 թվականին համալրել է «Սոկոլ» ակումբի կազմը։ 2016 թվականից հանդես է գալիս «Էներգոմաշ» ակումբում։
Պրեմիեր լիգայում անցկացրել է 83 խաղ, խփել է 2 գոլ։
Հավաքականում
խմբագրելՌուսաստանի երիտասարդական հավաքականում 2004 թվականին մասնակցել է 2006 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցույթին[5]։
Ձեռբերումներ
խմբագրել- ՖԱԼ առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 2013/14
- «Կենտրոն» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի հաղթող՝ 2001
- «Կենտրոն» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի արծաթե մրցանակակիր՝ 2017/18
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Профиль (ռուս.) на сайте Sportbox.ru
- Профиль на сайте transfermarkt.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Բուրչենկո» հոդվածին։ |