Մաքսիմիլիան Էնտրուպ

ֆուտբոլիստ

Մաքսիմիլիան Էնտրուպ (գերմ.՝ Maximilian Entrup, հուլիսի 25, 1997(1997-07-25)[1][2], Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Հարթբերգ» ակումբի և Ավստրիայի հավաքականի հարձակվող։

Մաքսիմիլիան Էնտրուպ
գերմ.՝ Maximilian Entrup
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1997(1997-07-25)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ավստրիա
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Էնտրուպը «Ֆլորիդսֆդորֆ» ակումբի սան է, մինչև 2012 թվականին նրան միանալը մարզվել է Վիեննայի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներում։ 2015 թվականին դարձել է հիմնական թիմի խաղացող։ 2015 թվականի նոյեմբերի 6-ին նշել է իր նորամուտը Ավստրիայի առաջին լիգայում «Լիֆերինգի» դեմ խաղում[3]։ Ընդհանուր առմամբ դեբյուտային մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է 18 հանդիպում, խփել է երեք գոլ, որոնցից առաջինը՝ իր կարիերայի առաջին գոլը, խփել է 2016 թվականի մարտի 11-ին՝ գրավելով «Աուստրիա Լուստենաուի» դարպասը[4]

2016/17 մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել Վիեննայի «Ռապիդի» հետ մինչև 2019 թվականի հունիսը[5]։ 2016 թվականի հուլիսի 31-ին նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում՝ «Ալտախի» դեմ խաղի 77-րդ րոպեին փոխարինելով Սրջան Գրախովացին[6]։

2016 թվականին Էնտրուպը նշել է իր նորամուտը Ավստրիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Քանի որ Էնտրուպը մանկության տարիներին մարզվել է «Ռապիդի» մրցակից «Աուստրիայի» ակադեմիայում, ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո ենթարկվել է երկրպագուների խմբավորումների հարձակումներին։ «Ռապիդի» երկրպագուները բազմիցս նրան նվիրել են պլակատներ և շշեր նետել նրա վրա՝ վանկարկելով տհաճ բղավոցներ[7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Floridsdorfer - Liefering» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Floridsdorfer - Austria Lustenau» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Nächster Neuzugang im Angriff: Maximilian Entrup ist Rapidler» (գերմաներեն) — «Ռապիդ Վիեննա» ակումբի պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Rheindorf Altach - Rapid Wien» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Rapid-Fans drohen Neuzugang» (գերմաներեն) — laola1.at. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Nächstes Bashing gegen Maximilian Entrup» (գերմաներեն) — laola1.at. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել