Մաքուր մատ
Մաքուր մատ (պատ), շախմատային պարտիայում կամ խնդիրներում մատի (պատի տարատեսակ, որի դեպքում գրոհի ենթարկված արքայի շուրջը բոլոր դաշտերը կա՛մ մրցակցի խաղաքարերի գրոհի տակ են ուղիղ մեկ անգամ, կա՛մ զբաղված են սեփական խաղաքարերով և զինվորներով։ Մատի մաքրությունը չի խախտվում, եթե արքայի կողքին գտնվող խաղաքարը (կամ զինվորը) կապի տակ է, և այդ կապն էական է մատի (պատի) համար։
Մաքուր մատ
Ենթակատեգորիա | մատ | |
---|---|---|
Մասն է | • շախմատային տերմինաբանություն • շախմատային խնդիր |
Նման մատ է արձանագրվել 1852 թվականին կայացած Ադոլֆ Անդերսենի և Ժան Դյուֆրենի «չթոշնող պարտիայում»[1], որի եզրափակիչ հատվածը ներկայացված է տրամագրում։
Եթե մաքուր մատին ներգրավված են գրոհող կողմի միաժամանակ բոլոր խաղաքարերը, բացի, հնարավոր է արքայից և զինվորներից (այսինքն՝ մատը նաև խնայողական է), ապա այդ կոչվում է ճիշտ մատ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ամեն ինչ շախմատի մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.