Մարտուն Կոստանդյան

ջութակահար

Մարտուն Ալեքսանդրի Կոստանդյան (հունվարի 21, 1980(1980-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, արվեստագիտության թեկնածու (2015)[1]։ Նիկոլայ Կոստանդյանի եղբայրը։

Մարտուն Կոստանդյան
Ծնվել էհունվարի 21, 1980(1980-01-21) (44 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Մարտուն Կոստանդյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ֆակուլտետը (Ս. Հախնազարյանի դասարան), 2000 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Է. Թադևոսյան)։ 2000 թվականին ավարտել է նաև Լովրանի (Խորվաթիա) կոնսերվատորիան (ասպիրանտասիստենտ)։

1994-1998 թվականներին հանդես է եկել «Սերենադ» կամերային նվագախմբի կազմում։ 2000 թվականին սկսել է դասավանդել Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (2005 թվականին դարձել է փոխտնօրեն, 2010 թվականին՝ տնօրեն), 2010 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։

Հիմնադրել է Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը (2015)։

Հեղինակել է միջազգային մի շարք նախագծեր, գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են Տ. Չուխաճյանի սիմֆոնիկ ստեղծագործությանը։

Որպես մենակատար՝ Մարտուն Կոստանդյանը հանդես է եկել համերգներով։

Պարգևներ խմբագրել

  • 2014 – Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
  • 2017 – Ռոման քաղաքի «Պատվո նշան» շքանշան (Ֆրանսիա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։