Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտուն_Գրիգորյան_(այլ_կիրառումներ) Մարտուն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Մարտուն Կամոյի Գրիգորյան (հունվարի 18, 1981(1981-01-18)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Մարտուն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 18, 1981(1981-01-18)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն

խմբագրել
  • 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 2001-2003 - «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար։
  • 2003-2007 - «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ նախագահ։
  • 2003-2007 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ։

Հասարակական գործունեություն

խմբագրել
  • 2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։
  • 2007 թվականին Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան։
  • 2015թ․ հիմնադրել է «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը

Քաղաքական գործունեություն

խմբագրել
  • 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։
  • 19.06.2007-15.06.2009 թթ. - Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 15.06.2009-31.05.2012 թթ.` ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2008 թվականին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։
  • 2009 -2015թթ․ ԲՀԿ անդամ է, այդ տարիներին նախագահել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհուրդը։
  • 2012- 2017 թթ․ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։
  • 11.06.2012 - 22.06.2012 - ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 22.06.2012 - 22.10.2012 - Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2012 - 2017թթ․ պատշոնավարել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը[3]։։
  • 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
  • 2018թ․ ընտրվելէ ԱԺ պատգամավոր թիվ 11 ընտրատաածքից։
  • 10․10․2018-09․12․2018թթ․ Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 30․06․2022թ․ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
  • 30․06․2022թ.ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • 2011թ․ՀԱՕԿ-ի «Տրդատ III Արշակունի» ոսկե մեդալ։
  • 2012թ․ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • 2012թ․ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև՝ ոսկե շղթա։
  • 2012թ․ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • 2013թ․ՀԱՕԿ-ի «Ալբերտ Ազարյան» մեդալ։
  • 2015թ․«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ։
  • 2015թ. Չեխիայի Սենատի պատգամավորների պալատի հուշամեդալով
  • 2015թ. «ԱՍ» մրցանակաբաշխության էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ճանաչվել է «Տարվա լավագույն պատգամավոր»
  • 2015թ. «Դե ֆակտո» ամսագիրը «Տարվա պատգամավոր» է ճանաչել
  • 2016թ. «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի կողմից արժանացել է «Գյումրու 2015թ. տարվա մարդ» տիտղոսին
  • 2016թ. «Այգ» մրցանակաբաշխության «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել
  • 2016թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի
  • 2016թ. «Սևան» մարզական կազմակերպության հուշամեդալով
  • 2016թ. Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով
  • 2016թ.ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով
  • 2016թ.ԱԺ Նախագահի հուշամեդալով
  • 2016թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով
  • 2016թ. ՀՀ Նախագահի երախտագիտության մեդալով

Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռ։

Նախորդող
Սամվել Բալասանյան
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մարտուն Գրիգորյան

2012 թ. - 2017թ․
Հաջորդող
Վարդևան Գրիգորյան

Հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել