Վեսպեր
հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Մարտիրոս Վեսպերից)
Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, ապրիլի 28, 1893, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 20, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967 թ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Վեսպեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1893 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1977 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ |
Վեսպեր Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը՝ Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան վարժարանում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[1][2][3][4]։
Վեսպերի երկերի մատենագրությունԽմբագրել
- Կայարաններ, Թիֆլիս, 1925, 94 էջ։
- Կենդանի և կրակե մարդկանց մեջ, Թիֆլիս, 1931, 112 էջ։
- Պայծառություն, Երևան, Պետհրատ, 1936, 142 էջ։
- Մանուկների հետ, Երևան, Պետհրատ, 1937, 27 էջ։
- Թելիկն ու Մելիկը, Երևան, Պետհրատ, 1938, 7 էջ։
- Ուրախ իմ ձի, Երևան, Պետհրատ, 1939, 8 էջ։
- Եղևնի, Երևան, Պետհրատ, 1939, 206 էջ։
- Վեց հարված, Երևան, Պետհրատ, 1940, 18 էջ։
- Մայիսյան վարդեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 38 էջ։
- Նկարիչ հայրիկի խոստումը, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ։
- Այգն է բացվում, Երևան, Հայպետհրատ, 1944, 67 էջ։
- Հիշատակ, Երևան, «Սովետական գրող», 1948, 87 էջ։
- Առաջին աշուն, Երևան, Հայպետհրատ, 1956, 172 էջ։
- Անձրև և արև, Երևան, Հայպետհրատ, 1957, 63 էջ։
- Հրազդան, Երևան, Հայպետհրատ, 1959, 261 էջ։
- Հորեղբոր սրինգ, Երևան, Հայպետհրատ, 1960, 192 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Վեսպերի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Արձակ էջեր, Երևան, Հայպետհրատ, 1963։
- Մայրենի երգեր, Երևան, «Հայաստան», 1965, 335 էջ։
- Շուշանի շափրակներ, Երևան, «Հայաստան», 1968, 114 էջ։
- Մեր քաջ Դժիկոն, Երևան, «Հայաստան», 1972, 54 էջ։
- Հատընտիր, Երևան, «Հայաստան», 1973, 422 էջ։
Թարգմանություններ (ադրբեջաներենից)Խմբագրել
- Մեհթի Հ., Վարարում, Երևան, Պետհրատ, 1934, 122 էջ[5]։
- Օրդուբադի Մ., Մշուշապատ Թավրիզ, Երևան, Պետհրատ, 1936, 239 էջ[6]։
- Սաբիր Ալեքպեր, Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1936, 52 էջ[7]։
- Ալիզադե Հ., Գյոիլբալա, Երևան, Պետհրատ, 1937, 37 էջ։
- Բուշ Վիլհելմ, Ուրախ լող, Երևան, Պետհրատ, 1937, 41 էջ։
- Ախունդով Մ. Ֆ., Արևելյան պոեմ, Երևան, Պետհրատ, 1938, 26 էջ։
- Նիզամի Գյանջևի, Նիզամի, Երևան, Պետհրատ, 1940։
- Ռուստամ Սուլեյման, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1949, 88 էջ[8]։
- Միրզա Ախունդով, Արևելյան պոեմ։ Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Հայպետհրատ, 1962, 23 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 535-536
- ↑ «AV Production - Վեսպեր»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-28
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարաակչություն, Երևան, 2007։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին։ Վերցված է 2019-04-28
- ↑ Մեհդի Հ, Ռիզա Ռ (1934)։ Չոփուրյան Եդուարդ, Խաչվանքյան Տաճատ Հակոբի, eds.։ Վարարում։ Յերևան: Պետհրատի տպարան
- ↑ Որդուբադի Մ Ս (1936)։ Մշուշապատ Թավրիզ։ Վեպ։ Յերևան: Պետհրատ
- ↑ Սաբիր Միրզա Ա, Վեսպեր Մարտիրոս Տիգրանի (1936)։ Բանաստեղծություններ: Թուրքերեն բնագրէն թարգմանուած։ Յերևան: Հայպետհրատ
- ↑ Ռուստամ Սուլեյման (1949)։ Սարյան Գ, ed.։ Հատընտիր: Բանաստեղծություններ։ Երևան: Հայպետհրատ