Մարտինիկայի կոմունիստական կուսակցություն

Մարտինիկայի կոմունիստական կուսակցություն, ՄԿԿ (ֆր.՝ Parti communiste martiniquais), կոմունիստական քաղաքական կուսակցություն Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի Մարտինիկա կղզում։

Մարտինիկայի կոմունիստական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1957
Գաղափարախոսությունկոմունիզմ
ՇտաբՖոր դե Ֆրանս
Կայքjournal-justice-martinique.com

Կազմավորվել է 1957 թվականին՝ Ֆրանսիայի կոմկուսի Մարտինիկայի ֆեդերացիայի հիման վրա։ Հենվել է երկրի զանգվածային կազմակերպությունների՝ Մարտինիկայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի, Մարաինիկայի կոմունիստական երիտասարդության միության, Մարտինիկայի կանանց միության վրա։

Իր մոտակա խնդիրն է համարել ստեղծել այսպես կոչված՝ «հակաիմպերիալիստական լայն ճակատ», որը պետք է պայքարեր ազգային ինքնավարության համար։

ՄԿԿ կենտրոնական օրգանն է «ժյուսաիս» («Justice») լրատվականը։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345