Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիտին Մկրտումյան (մարտի 4, 1987(1987-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։

Մարտիկ Մկրտումյան
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1987(1987-03-04) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Իր կարիերան սկսել է «Կիլիկիա» ակումբում, 20 տարեկան հասակում։ 2007 և 2008 թվականների առաջնություններում Մկրտումյանը անցկացրել է 16 հանդիպում։ 2007 թվականին, մասնակցելով Հայաստանի գավաթի խաղարկությանը, ««Բանանցի» հետ տնային պատասխան խաղի ժամանակ հաշիվը բացել է` խաղի 87-րդ րոպեում իրացնելով տուգանային հատվածը[1]։

2009 թվականի խաղաշրջանին մասնակցել է ընդամենը 6 խաղի։ Հիմնական կազմում նրա տեղի հիմնական մրցակիցը Արտուր Խաչտրյանն էր։ Թույլ թիմային կազմի պատճառով ակումբն առաջնության ընթացքում շատ գոլեր է բաց թողել, և այդ գործոնը մեծապես ազդել է նաև դարպասապահի վիճակագրության վրա։ 2011 թվականի սկզբին «Կիլիկիա» ակումբի ղեկավարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` հաղորդելով, որ թիմը կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով[2]։ 2011 թվականի հունվարի 31-ին Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան պաշտոնապես որոշում է ընդունել բացառել «Կիլիկիա» ակումբի մասնակցությունը ՀՖՖ-ի հովանաորությամբ անցկացվող բոլոր ֆուտբոլային մրցաշարերում։ Այդպիսով դադարել է ակումբի գոյությունը[3]։

Պրոֆեսիոնալ մակարդակի իր վերջին խաղերը Մկրտումյանն անցկացրել է 2012 թվականի աշնանը։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2013 թվականի մարտի 4-ի տվյալներով.

Ակումբ Խաղաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ամբողջը
Առաջնություններ Գոլեր Առաջնություններ Գոլեր Առաջնություններ Գոլեր Առաջնություններ Գոլեր
Փյունիկ 2004 0 -0 0 -0 0 -0 0 -0
Կիլիկիա ՖԱ 2006 8 -25 ? -? 0 -0 8 -25
2007 16 -39 1 -6/1 0 -0 17 -45/1
2008 17 -38 2 -2 0 -0 19 -40
2009 6 -18 1 -3 0 -0 7 -21
2010 15 -39 1 -1 0 -0 16 -40
Ամբողջը 62 −159 5 −12/1 0 −0 67 −171/1
Արարատ Երևան ՖԱ 2011 9 -17 1 -1 0 -0 10 -18
2012-13 6 -14 0 -0 0 -0 6 -14
Ամբողջը 15 −31 1 −1 0 −0 16 −32
Ամբողջ կարիերայի ընթացքում 77 -190 6 -13/1 0 -0 83 -203/1

Կարիերան հավաքականում խմբագրել

2008 Հայաստանի ֆուտբոլի գլխավոր մարզիչների կողմից առաջարկ է ստացել որպես երրորդ դարպասապահ խաղալու Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում, սակայն այդպես էլ չի մասնակցել հավաքականի որևէ հանդիպման[4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кубок Армении. Фавориты идут дальше». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Тренер «Киликии» пока надеется...». Armsport.am. 2011-01-26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Официально: «Киликия» снята с соревнований». Armsport.am. 2011-01-31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  4. Футболисты «Локомотива» и марсельского «Олимпика» впервые получили вызов в сборную Армении
  5. Молодёжная сборная Армении по футболу сыграет с Чехией в рамках отборочного цикла Евро-2009
  6. Обнародован состав молодёжной сборной Армении по футболу на игру с Турцией

Արտաքին հղումներ խմբագրել