Մարտ՝ Արյունոտ լողափին (անգլ.՝ Battle at Bloody Beach)[4], 1961 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Հերբերտ Քոուլմանի նկարահանած ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի դերի կատարմանբ հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերում սխրանքներով աչքի ընկած և ետպատերազմական տարիներին գրական ու կինոդերասանական աշխատանքների անցած Օդի Մերֆին (մինչ այդ նրանք միասին աշխատել էին «Ջոկատը՝ դժոխքից»/Posse from Hell կինոնկարի վրա)։ «Մարտ՝ Արյունոտ լողափին»-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով երկրորդ ֆիլմն է, որտեղ դերակատարմամբ հանդես է եկել Օդի Մերֆին. առաջինը նրա ինքնակենսագրական «Դեպի դժոխք և ետ» («To Hell and Back.») վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմն էր[5]։ «Մարտ՝ Արյունոտ լողափին» ֆիլմում նկարահանվել են նաև Գերի Քրոսբին և Ալեխանդրո Ռեյը։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի կազմի մեջ ընդգրկված Սանտա Կատալինա կղզում[6]։ Կինոնկարը թողարկել է 20th Century Fox[7]։ Պրոդյուսերը Ռիչարդ Մայբաումն է, ով մասնակցել է նաև սցենարի պատրաստմանը՝ հեղինակակցելով Օդի Մերֆիի հետ հաճախակի համագործակցած Ուիլարդ Ուիլինգհեմին[8][9][10]։

Մարտ՝ Արյունոտ լողափին
անգլ.՝ Battle at Bloody Beach
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1]
ԹեմաԽաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվականհունիսի 1, 1961[1] և հոկտեմբերի 7, 1964[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորHerbert Coleman?[1]
Սցենարի հեղինակՌիչարդ Մայբաում
ԴերակատարներՕդի Մերֆի[3], Gary Crosby?[3], Dolores Michaels?[3], Ivan Dixon?[3], Alejandro Rey?[3], Marjorie Stapp?[3] և Míriam Colón?[3]
ՕպերատորKenneth Peach?
ԵրաժշտությունՀենրիկ Վարս
Պատմվածքի վայրՖիլիպիններ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն79 րոպե

Կինոնկարը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆիլիպինյան կղզիներից մեկում ճապոնացի զավթիչների դեմ ֆիլիպինցի պարտիզանների և ամերիկացի զինվորների մղած մարտերի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0054671/
  2. https://www.cnc.fr/documents/36995/154245/Box-office+1964.pdf/f2026256-7461-1272-920e-593bf33e7bc0?t=1634044354308 — P. 18.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.imdb.com/title/tt0054671/fullcredits
  4. «BATTLE ON THE BEACH (1961)». Monthly Film Bulletin. Vol. 28. էջ 113. ProQuest 1305828545.
  5. Battle at Bloody Beach at Audie Murphy Memorial Site
  6. p. 171 Larkins, Bob & Magers, Boyd The Films of Audie Murphy McFarland, 1 May 2016
  7. McGee, Mark Thomas Talk's Cheap, Action's Expensive – The Films of Robert L. Lippert BearManor Media
  8. «Miss stapp signed». Los Angeles Times. 1961 թ․ հունիսի 22. ProQuest 167915846.
  9. Dexter, Maury (2012). Highway to Hollywood (PDF). էջ 122.
  10. Larkins, Bob; Magers, Boyd (2009). The Films of Audie Murphy. McFarland. էջ 169. ISBN 9781476609270.

Արտաքին հղումներ խմբագրել