Մարշալ Ժուկովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Մարշալ Գ. Կ. Ժուկովի փողոց (ռուս.՝ Улица Маршала Г. К. Жукова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության քառակի հերոս Գեորգի Կոստանտինովիչ Ժուկովի (1896-1874) պատվին։ Սկիզբ է առնում Պոչտովայա փողոցից և ավարտվում Գնիլուշա գետի մոտ։ Երկարությունը 350 մետր է։

Մարշալ Ժուկովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն350 մետր
Անվանվել էԳեորգի Ժուկով
Փոստային ինդեքս346350

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Մարշալ Ժուկովի փողոցը սկսվում է Պոչտովայա փողոցից և ավարտվում Գնիլուշա գետի մոտ։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 350 մետր է։ Փողոցում կա համարակալված 11 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 7 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 4։

Մարշալ Ժուկովի փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության քառակի հերոս, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության հերոս Գեորգի Կոստանտինովիչ Ժուկովի (1896-1874) պատվին։ Գերագույն գլխավոր հրամանատարության հանձնարարությամբ 1945 թվականի մայիսի 8-ին Ժուկովն ընդունել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ Պատերազմից հետո եղել է Գերմանիայի խորհրդային զորախմբերի զորահրամանատար և խորհրդային կառավարչության գլխավոր պետ, Օդեսայի և Ուրալի ռազմական օկրուգների հրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, իսկ 1955 -1957 թվականներին` նախարար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 4, էջեր 301-302».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել