Պոչտովայա փողոց (Կրասնի Սուլին)
Պոչտովայա փողոց (ռուս.՝ Почтовая улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի կենտրոնի եզակի փողոցներից է, որը գոյության ընթացքում չի փոխել անվանումը[1]։
Պոչտովայա փողոց | |
---|---|
Փոստատարի հուշարձանը և Պոչտովայա փողոցի մի հատվածը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Փոստային ինդեքս | 346350 |
Պատմություն
խմբագրելՊոչտովայա (Փոստային) փողոցը հայտնվել է 20-րդ դարի սկզբին և կոչվել Պոչտովայա՝ 1911-1913 թվականներին այնտեղ կառուցված փոստային և հեռագրային գրասենյակի շենքի պատվին։ Սա քաղաքի կենտրոնում գտնվող քիչ փողոցներից մեկն է, որը գոյության ընթացքում երբեք չի փոխել իր անունը[1]։
Փողոցը սկսվում է 1920-ական թվականներին կառուցված նախկին գործարանային ավտոգարաժի մոտից։ Ձախ կողմում հիմնականում բնակելի տներ են, և միայն վերջում քաղաքային զինվորական կոմիսարիատի շենքն է։ Սակայն այն ևս անցյալ դարի սկզբին կառուցվել է որպես բնակելի շենք։ Փողոցի աջ կողմում հասարակական շենքեր են և միայն մեկ բնակելի շենք (հրշեջ կայանի կողքին), որը 1912 թվականին կառուցվել է Սոիլինի մետալուրգիական գործարանի գլխավոր հաշվապահի համար[1]։
Թիվ 4 դպրոցի նոր շենքի տեղում մինչև 1937 թվականը մսուր-մանկապարտեզ էր։ Փողոցն ավարտվում է 1913 թվականին կառուցված տնով (Սուլինտորգի նախկին գրասենյակ)։ Այս շենքը նույնպես կառուցվել է որպես բնակելի, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մինչև 1939 թվականը այնտեղ տեղակայված էր քաղաքի միլիցիայի (ոստիկանության) բաժինը[1]։
Կրասնի Սուլին քաղաքի գլխավոր փոստատան առջև՝ Վորոշիլովի և Պոչտովայա փողոցների անկյունում, գտնվում է փոստատարի միակ հուշարձանը Ռուսաստանում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Улица Почтовая». Վերցված է 2019 Մարտ 24-ին.
- ↑ «В Красном Сулине восстановят памятник женщине-почтальону».