Մարմետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարմետ (այլ կիրառումներ)
Մարմետ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 11-12 կմ հյուսիս-արևմուտք, լճափից 3-4 կմ հեռու, Մարմետ գետի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Մարմետ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Մարմեդ, Մարմիտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՄի խումբ գյուղերի հետ կազմում էր Կտուց անապատի թեմը։ 1118 թվականին Հովհաննես կրոնավորը այստեղ գրել է «Մեկնութիւն Եսայեայ», իսկ 1421 թվականին Սիմեոն աբեղա գրիչը ընդօրինակել է Ավետարան։ Գյուղը տվել է մի շարք նշանավոր հայդուկներ։
1895 թվականին թուրքերը գյուղը կողոպտել ու ավերել են։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1850-ական թվականներին ուներ 82 տուն՝ 509 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 135 տուն՝ 687 բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային կուլտուրաների մշակություն, այգեգործություն, բանջարաբուծություն, անասնանպահություն ու արհեստներն (բրուտագործություն) էր։ Գյուղը հռչակված էր նաև տառեխի որսով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄարմետն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 738
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 328)։ |