Մարկ Սլեն թանգարան (անգլ.՝ Marc Sleen Museum) թանգարան, որը գտնվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում, որը նվիրված է բելգիացի կոմիքս նկարիչ Մարկ Սլենի աշխատանքներին. վերջինս հայտնի է «Ներոնի արկածները», Piet Fluwijn en Bolleke և De Lustige Kapoentjes շարքերով։ Այն գտնվում է բելգիական Comic Strip Center շենքի դիմաց և սպասարկվում է Բրյուսել-Կոնգրես երկաթուղային կայարանի կողմից։

Մարկ Սլեն թանգարան
Տեսակcomics museum?
Երկիր Բելգիա
ՎայրLe Peuple?
Հիմնադրվել է2009
ՀիմնադիրMarc Sleen?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հանրության համար բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին, Մարկ Սլենի և Բելգիայի թագավոր Ալբերտ II-ի մասնակցությամբ[1]։ Թագավորը իր պատանեկության տարիներին Ներոնի երկրպագուն էր, և նա և իր եղբայրը` Բելգիայի թագավոր Բոդուենը հոլանդերեն են սովորել` Ներոն կարդալով[2]։

Դրա գտնվելու վայրը խորհրդանշական է, քանի որ Մարկ Սլենն իր կարիերան որպես ծաղրանկարիչ սկսել է 1947 թվականին, «De Nieuwe Gids» թերթում աշխատելով, որի գրասենյակը գտնվում էր նույն փողոցում[1]։ Առաջին շենքը կառուցել են ճարտարապետներ Ֆերնանդ Բրունֆաութը և նրա որդին՝ Մաքսիմ Բրունֆաութը։

Ցուցահանդես խմբագրել

Թանգարանը կառավարվում է Մարկ Սլեն հիմնադրամի կողմից[1][3]։ Այդ ցուցանմուշները բնօրինակ արվեստի գործեր և հուշագրություններ են, որոնք արվել են Մարկ Սլենի կողմից, ինչպես նաև` անդրադարձ իր երկար և բազմակողմանի կարիերաին, այդ թվում` նրա վավերագրություններին, որը նա թողարկել է բելգիական Allemaal Beestjes հեռուստաշոուի համար[2] Մոտավորապես 15.000 գծագրեր որոնք արխիվացվել են նկուղում և հասանելի են ժամանակավոր ցուցանմուշների համար[2][4]։

Թանգարանն ունի երեխաների համար նախատեսված ընթերցանության անկյուն։ Կարելի է գնել նաև Սլենի գրքերից։ Պատմություններից մեկը` Het Spook uit de Zandstraat («Ուրվականը Զանդսթրասից»), թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներին և որպես հուշանվեր հասանելի է զբոսաշրջիկների համար[2]։ Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ[2]։

Թանգարանը բաց է ամեն օր, 11:00-13:00 և 14:00-18:00, բացի երկուշաբթի օրերից[1]։

Մարկ Սլեն թանգարանի երթուղի խմբագրել

Թանգարանը Բրյուսելում կազմակերպում է հատուկ զբոսաշրջային երթուղիներ, որոնց մեջ ընդգրկվում են հիմնականում այն տեղանքները, որոնք հայտնվել են Ներոնի մասին կոմիքսների ալբոմներում։ Այդ վայրերից են Սև աշտարակը, Արդարության պալատը, Չապել եկեղեցին, Սաբլոնը, Կենտրոնական կայարանը, Գրան Պլասը և Միզող տղան[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.nieuwsblad.be/cnt/dmf17062009_055
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.brusselnieuws.be/nl/nieuws/marc-sleen-museum-ingehuldigd
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  6. http://www.knack.be/nieuws/boeken/brussel-krijgt-nerowandeling/article-normal-28750.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սլեն թանգարան» հոդվածին։