Մայքլ Ստայպ
Ջոն Մայքլ Ստայպ (անգլ.՝ John Michael Stipe, հունվարի 4, 1960[1][2], Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգիչ, լուսանկարիչ, R.E.M. ռոք խմբի լիդեր: Բացի երաժշտությունից Ստայպը զբաղվում է հասարակական գործունեությամբ և ղեկավարում է երկու կինոընկերություններ՝ C-00-ն և Single Cell Pictures-ը[5][6]:
Մայքլ Ստայպ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Michael Stipe |
Ծնվել է | հունվարի 4, 1960[1][2] (61 տարեկան) Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք[3], ֆոլկ ռոք[4], college rock? և jangle pop? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Ակուստիկ կիթառ, վոկալ և երգեցողություն[3] |
Աշխատավայր | Waffle House?, Yellow Cab Company? և Նյու Յորքի համալսարան |
Կրթություն | Ջորջիայի համալսարան և Collinsville High School? (1978) |
Անդամակցություն | R.E.M., Community Trolls? և Automatic Baby? |
Կայք | michaelstipe.com |
Michael Stipe Վիքիպահեստում |
Մայքլ Ստայպը Կուրտ Քոբեյնի և Քորթնի Լավի դստեր՝ Ֆրենսիս Քոբեյնի կնքահայրն է:
ԿենսագրությունԽմբագրել
Մայքլ Ստայպը ծնվել է զինվորականի ընտանիքում, մանկության մեծ մասն անցկացրել է Գերմանիայում, ապա տեղափոխվել է ԱՄՆ-ի Տեխաս, Իլինոյս, Ալաբամա և Ջորջիա նահանգներ: 1978 թվականին Մայքլն ավարտել է դպրոցը և ընդունվել Ջորջիայի համալսարան, որտեղ սովորել է լուսանկարչություն և կերպարվեստ:
1980 թվականին Ստայպը ծանոթացել է Փիթեր Բակի հետ, վերջինիս հետ որոշել է ստեղծել ռոք խումբ: Շուտով նրանց են միանում երկու նոր մասնակիցներ՝ Մայք Միլզը և Բիլ Բերին[7]: R.E.M. խմբի անդամները (ի դեպ, անվանումը շատ պատահական է առաջացել) ընդհատեցին ուսումը բուհում, որպեսզի շարունակեն իրենց երաժշտական կարիերան:
Մայք Ստայպ բաց բիսեքսուալ է[8].
ՍկավառակագրությունԽմբագրել
- Այստեղ ներառվել են երգեր մինչ R.E.M.-ի ստեղծվելը
- 1989: Kid Fears (Indigo Girls խմբի հետ)
- 1991: I’ll give you my skin (Indigo Girls խմբի հետ)
- 1991: You Woke Up My Neighbourhood (Billy Bragg խմբի հետ)
- 1992: Trout (Նենե Չերի-ի հետ)
- 1994: Your Ghost (Քրիստին Հերշ-ի հետ)
- 2001: Որոշ երգեր Two ալբոմից, Utah Saints խմբի հետ:
- 2002: Greenfields (Faultline խմբի հետ)
- 2006: Broken Promise (Placebo խմբի հետ)
- 2006: In the Sun (Coldplay, երգը հասանելի է միայն iTunes Store-ում)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=ola2002151822
- ↑ 3,0 3,1 https://mjf-database.epfl.ch/public
- ↑ http://www.mtv.com/news/518931/stipe-carrey-duet-on-rem-penned-soundtrack/
- ↑ «The Rolling Stone Interview: Michael Stipe», Rolling Stone (անգլ.)
- ↑ «Michael Stipe and the Ageless Boys of R.E.M.», Time (անգլ.)
- ↑ «Michael Stipe Biography», music.aol.com (անգլ.)
- ↑ Лидер группы R.E.M. Майк Стайп: Я гей на 80 %
ԳրականությունԽմբագրել
- Buckley, David. R.E.M.: Fiction: An Alternative Biography. Virgin, 2002. ISBN 1-85227-927-3
- Platt, John (editor). The R.E.M. Companion: Two Decades of Commentary. Schirmer, 1998. ISBN 0-02-864935-4
Արտաքին հղումներԽմբագրել
Michael Stipe Վիքիպահեստում |