Մարկհեյմ
«Մարկհեյմ» (նաև «Մարդասպանը», անգլ.՝ Markheim), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի կարճ պատմվածքը, որը տպագրվել է 1885 թվականին՝ « The Broken Shaft: Tales of Mid-Ocean» ժողովածոում, «Unwin's Christmas Annual» տարեգրքում[1] : Ավելի ուշ այն ընդգրկվել է 1887 թվականի Սթիվենսոնի «Ուրախ կտրիճները և այլ պատմվածքներ ու առակներ» ժողովածուում։
Մարկհեյմ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Ռոբերտ Լուիս Սթիվենսոն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | 1885 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/stevenso/markheim/markheim.html |
Սյուժե
խմբագրելՍուրբ Ծննդյան տոնի առաջին օրը Մարկհեյմ անունով մի մարդ գնում է հնաոճ իրերի խանութ՝ ասելով, որ պետք է նվեր գնել հարուստ հարսնացուի համար։ Մարկհեյմը ծանոթ է հնահավաքին, քանի որ նա նախկինում նրան հնաոճ իրեր էր վաճառում, իբր իր քեռու հավաքածուից։ Երբ հնահավաքը ընտրել էր նվերը, Մարկհեյմը խոցում է դաշույնով և սպանում է նրան։ Նա գիտի, որ հնահավաքի ծառան գնացել է, բայց ժամանակին կվերադառնա, և մինչ նրա ժամանումը նա պետք է գտնի և վերցնի հնահավաքի փողերը։
Սակայն, սպանությունից հետո Մարկհեյմի վիճակը փոխվում է. նրան ամենուր ձայներ են լսվում, և թվում է, թե նրան շուտով կբացահայտեն կամ հարևանները, որոնք կարող էին աղմուկ լսել, կամ այցելուները, որոնք կարող են հանկարծ գալ։
Մարկհեյմը բանալիների տրցակով ներս է մտնում հյուրասենյակ և փող է փնտրում։ Հանկարծ նա աստիճանների վրա քայլեր է լսում, և սենյակ է մտնում մի մարդ, որի դիմագծերը Մարկհեյմը չի տեսնում։ Անծանոթը ինչ-որ կերպ հիշեցնում է Մարկհեյմին ինքն իրեն, իսկ մյուս կողմից՝ Մարկհեյմը կասկածում է, որ դա կարող է լինել հենց սատանան։
Անծանոթի և Մարկհեյմի միջև տեղի է ունենում զրույց, որում անծանոթը հիշեցնում է Մարկհեյմին, թե վերջին տարիներին որքան ցածր է ընկել, որ այժմ նա նույնիսկ կանգ չի առել սպանությունից առաջ։ Նրա խոսքով ՝ սպասուհին արդեն հետ է գնում, իսկ Մարկհեյմին այլ բան չի մնում, քան սպանել նրան, իսկ հետո հանգիստ փող փնտրել։ Այնուամենայնիվ, Մարկհեյմն ասում է, որ չնայած որ անընդհատ պայքարում է բարու և չարի միջև, նա չի ցանկանում թույլ տալ, որ չարը շահի և ևս մեկ որոշում կայացնի։ Այդ պահին անծանոթի դեմքը «մեղմացավ և լուսավորվեց հաղթանակի և քնքշության զգացումով», և նա անհայտացավ։
Դուռը թակում են, Մարկհեյմը բացում է և խնդրում սպասուհուն ոստիկանություն կանչել, քանի որ նա սպանեց իր տիրոջը։
Խնդրահարույց
խմբագրելԳրականության մեջ հաճախ նշվում է, որ պատմվածքը գրվել է Դոստոևսկու ազդեցության ներքո և «Հանցագործություն և պատիժ» -ի շրջասությունն է[2][3]։ Այնուամենայնիվ, այս տեսակետը ընդհանուր առմամբ ընդունված չէ։ Սթիվենսոնը չէր կարող ծանոթ լինել Դոստոևսկու վեպի անգլերեն թարգմանությանը, որը լույս է տեսել միայն 1886 թվականին։ 1885 թվականին նա ուներ ֆրանսերեն թարգմանության գիրք, բայց հստակ հայտնի չէ, թե որքանով դա կարող էր ուղղակի խթան հանդիսանալ պատմություն գրելու համար։ Սթիվենսոնը իր պատմության մեջ կենտրոնանում է միայն մեկ դրվագի վրա, մասնավորապես սպանությունից անմիջապես հետո մարդասպանի ապրումների վրա, Բացի այդ, ի տարբերություն Ռասկոլնիկովի, ով կատարել է երկրորդ սպանությունը, Սթիվենսոնի հերոսը հրաժարվում է նման քայլից։
Պատմվածքում անդրադարձ է կատարվել նաև անձի երկփեղկմանը, որն ավելի վաղ նախատեսված էր Սթիվենսոնի կողմից «Լավ ընկերների» մեջ, իսկ ավելի ուշ դարձել է Ջեքիլի և Հայդի մասին պատմության առանցքային թեման[4]։
Հարմարեցումներ
խմբագրելՊատմվածքը մի քանի անգամ էկրանավորվել է հեռուստատեսային սերիալների շրջանակներում, այդ թվում՝ 1952 թվականի «Անորոշություն» 1952, «Կինոռեժիսորների թատրոնը» 1955-1956 և 1959 «Ժամադրություն»[5]։
Պատմվածքի հիման վրա գրվել են նաև երկու մեկ գործողությամբ օպերաներ կոմպոզիտոր Կարլայլ Ֆլոյդ (սեփական լիբրետոյի հիման վրա) 1966 թվականին և կոմպոզիտոր Կառլո Դերին (նույնպես ՝ իր սեփական լիբրետոյով) 2015 թվականին[6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Broken Shaft: Tales of Mid-Ocean (ed. H. Norman), Unwin’s Christmas Annual, London: T. Fisher Unwin, December 1885.
- ↑ М. Урнов. Роберт Луис Стивенсон (Жизнь и творчество) // Роберт Луис Стивенсон. Собрание сочинений в пяти томах. Т. 1. М.: Правда, 1967.
- ↑ Fyodor Dostoevsky. The Karamazov Brothers. OUP Oxford, 2008. P. xxiii.
- ↑ J. Reid. Robert Louis Stevenson, Science, and the Fin de Siècle. Springer, 2006. P. 90.
- ↑ https://www.imdb.com/title/tt1702296/
- ↑ http://operadata.stanford.edu/catalog/20100271
- ↑ http://www.tuttomondonews.it/markheim-di-carlo-deri/