Մարլա Սոկոլոֆ
Մարլա Լին Սոկոլոֆ (անգլ.՝ Marla Lynne Sokoloff, դեկտեմբերի 19, 1980, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և կիթառահար։ Մինչև 2003 թվականը «Smittin երաժշտության խմբի մենակատարն էր։
Մարլա Սոկոլոֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և կինոռեժիսոր |
Ամուսին | Ալեք Փյուրո |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄարլա Լին Սոկոլոֆը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 19-ին, Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա), օրթոպեդ Հովարդ Սոկոլոֆի և Սինդի Սոկոլոֆի ընտանիքում (օրիորդական ազգանունը Սուսման է)[1]։ Մարլան եղբայր ունի `Ջարեդ Սոկոլոֆը, խոհարար[2]։ Նրա ընտանիքը հրեաներ են, որոնք ծագում են Ռուսաստանից և Գերմանիայից[3][4]։
Մարլան ավարտել է Լոս Անջելեսի արվեստի դպրոցը։
Կարիերա
խմբագրելՄարլան սկսել է կինոյում նկարահանվել 1993 թվականից։ Նույն տարում նա նկարահանվել է երկու նախագծում` «Ես ամուսնացել եմ կացինով մարդասպանի հետ» ֆիլմում և «Տղան ճանաչում աշխարհը» հեռուստասերիալում։
1998-2004-ական թվականների ընթացքում Մարլան նկարահանվել է «Պրակտիկա» հեռուստասերիալում, որտեղ 113 դրվագում մարմնավորել է Լյուսի Հաթչերին։ Այս դերի համար նա երեք անգամ առաջադրվել է ԱՄՆ-ի Դերասանների գիլդիայի մցանակի (1999, 2000, 2001)։
Դերասանուհին մարմնավորել է ավելի քան 40 դեր կինոնկարներում և հեռուստասերիալներում։
Մարլան նաև երգչուհի է և կիթառահար։ Մինչև 2003 թվականը «Smittin» երաժշտական խմբի անդամ էր։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականի նոյեմբերի 7-ից Մարլան ամուսնացած է թմբկահար Ալեք Պուրոյի հետ։ Ամուսիններն ունեն երկու դուստր ՝ Էլիոթ Էն Պուրոն և Օլիվ Մեյ Պուրո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Marla Sokoloff Biography (1980–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Marla Sokoloff — Biography
- ↑ Nicole Roberge. «On Her Own: Marla Sokoloff». Davidsvoice.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Sokoloff: She's a scientist». Marla-sokoloff.com. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլա Սոկոլոֆ» հոդվածին։ |