Մարի-Էմանուել Բայոն (ֆր.՝ Marie-Emmanuelle Bayon), նաև Մարի-Էմանուել Բայոն-Լուի (Marie-Emmanuelle Bayon-Louis, հունիսի 6, 1745(1745-06-06), Marcei, Q3123097? - մարտի 29, 1825(1825-03-29)[1], Aubevoye, Էր), ֆրանսիացի երգչուհի, դաշնակահարուհի և կոմպոզիտոր։

Մարի-Էմանուել Բայոն
Ծնվել էհունիսի 6, 1745(1745-06-06)
Marcei, Q3123097?
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմարտի 29, 1825(1825-03-29)[1] (79 տարեկան)
Aubevoye, Էր
Գերեզմանcimetery of the Saint-Georges church
Ժանրերօպերա
Մասնագիտությունգրական սալոնի տեր, դաշնակահարուհի և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԱմուսինՎիկտոր Լուի
 Marie-Emmanuelle Bayon Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Մարի-Էմանուել Բայոնը ծնվել է 1746 թվականի օգոստոսի 30-ին կամ 31-ին[2][К 1] Մարսի կոմունայում (Օրն վարչություն)։ Նրա ծագման, երիտասարդ տարիների և կրթության մասին քիչ բան է հայտնի[4]։ 1760-ական թվականների վերջին նա արդեն հայտնի էր Փարիզի արտիստական շրջանակներում և այցելում էր, մասնավորապես, Մադամ Ժանլիսի հայտնի սրահը, որտեղ հանդես էր գալիս որպես դաշնակահարուհի[4]։

1769 թվականին հրատարակվել են նրա վեց սոնատները կլավեսինի կամ դաշնամուրի համար։ Այս ժամանակահատվածում նա նաև կլավեր էր սովորեցնում Անժելիկ Դիդրոյին՝ Դենիս Դիդրոյի դստերը։ 1770 թվականին Մարի-Էմանուելն ամուսնացել է ճարտարապետ Վիկտոր Լուիի հետ։ Կարճ ժամանակ անց ամուսինները տեղափոխվել են Բորդո, որտեղ Լուի-Վիկտորը նախագծել և կառուցել է թատրոնի շենքը[5]։ 1774 թվականին նրանք ունեցել են աղջիկ՝ Մարի-Էլեն Վիկտուարը[4]։ 1780 թվականին ընտանիքը վերադարձել է Փարիզ[5]։

Ամուսնական զույգի հետագա կյանքի մասին քիչ տեղեկատվություն է պահպանվել. հնարավոր է, որ նրանք հեռացել են Փարիզից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Լուի Վիկտորը մահացել է 1800 թվականին Փարիզում, Մարի-Էմանուելը մահացել է 1825 թվականի մարտի 19-ին Օբուվայում[4]։

Մարի-Էմանուել Բայոնի ամենահայտնի ստեղծագործությունը «Մամխի ծաղիկը» կատակերգական օպերան է (ֆր.՝ Fleur d’Épine), որի պրեմիերան կայացել է 1776 թվականի օգոստոսի 22-ին Փարիզի իտալական թատրոնում։ Նրա չհրապարակված ստեղծագործությունները չեն պահպանվել. դրանց թվում էին այլ կատակերգական օպերաներ, կամերային երաժշտություն և «Սուրբ Պետրոսի տոն» դիվերտիսմենտը (ֆր.՝ La fête de Saint Pierre)[6]: Մարի-Էմանուել Բայոնին է վերագրվում Ֆրանսիայում դաշնամուրի հանրահռչակումը[4][5]։

Նշումներ խմբագրել

  1. Տարբեր աղբյուրներում նշվում են ծննդյան և մահվան տարբեր օրեր[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Women Composers of Classical Music, 2011, էջ 43
  3. Deborah Hayes, 1990, էջ 16
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Claudia Schweitzer
  5. 5,0 5,1 5,2 Women Composers of Classical Music, 2011, էջ 44
  6. Deborah Hayes. «Bayon Louis [née Bayon], Marie Emmanuelle». Grove Music Online.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել