Մարինե Օթարյան
Մարինե Իսահակի Օթարյան (նոյեմբերի 8, 1969, Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թվական)։
Մարինե Օթարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1969 (55 տարեկան) Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի կոմպոզիցիայի բաժինը (1997 թվական, Ստեփան Լուսիկյանի դասարան)։ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն (1996 թվականից), գիտական խորհրդի նախագահ։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում Օթարյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրականացվել են 50-ից ավելի ժամանակավոր ցուցադրություններ, «Ալեքսանդր Սպենդիարյանը և ժամանակը» գիտաժողովը (2011 թվական), մի շարք գիտակրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ, թողարկվել է «Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանս» ձայնասկավառակը (2006 թվական)։ Կազմել է (Տիգրան Սարգսյանի հետ) Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր» (2012 թվական) գիրքը։ Զեկուցումներով հանդես է եկել գիտաժողովներում, Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը ներկայացրել Հայաստանում, ԱՄՆ-ում, Լիբանանում և այլուր։
Գրել է Սպիտակ քաղաքի օրհներգը՝ «Իմ հին ու նոր Սպիտակ» (1998 թվական)։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |