Մարիներ-1
Մարիներ 1 (անգլ.՝ Mariner 1), ամերիկյան Ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի առաջին սարքն էր։ ԱՄԿ-ն նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Մարիներ 1 կայանի վրա տեղակայված սարքավորումներով նախատեսվում էր չափել Վեներայի ջերմաստիճանը, մագնիսական դաշտը և մոլորակի շրջակայքում առկա լիցքավորված մասնիկները։
Մարիներ 1 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Կազմակերպություն | ՆԱՍԱ / ՌՇԼ |
Խնդիրներ | Վեներայի հետազոտություններ |
Կարգավիճակ | վթարված |
Տիեզերանավի թռիչքային տվյալները | |
Կրող հրթիռ | Ատլաս-Աջենա |
Մեկնարկային հրապարակ | Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայան |
Արձակում | 1962 թ․ հուլիսի 22 |
Լուսանկար | |
Մարիներ 1 ԱՄԿ |
Մարիներ 1-ը արձակվել է 1962 թվականի հուլիսի 22-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Արձակումից քիչ անց հրթիռը շեղվեց իր ուղուց մակերևույթին գտնվող կայանի հետ կապի խափանման պատճառով, և պայթեցվեց անվտանգության նկատառումներից ելնելով։
Խնդիր արձակման ժամանակ
խմբագրելՄարիներ 1-ի արձակումը նախատեսված էր իրականացնել 1962 թվականի հուլիսի 21-ի վաղ առավոտյան։ Արձակումը մի քանի անգամ հետաձգվեց մինչ անվտանգության համակարգի տարաբնույթ զգուշացումների պատճառով։ Արձակումը տեղի ունեցավ հուլիսի 22-ի առավոտյան 9:21:23-ին։ Արձակումից քիչ անց հրթիռը սկսեց շեղվել դեպի հյուսիս-արևելք։ Ուղղիչ հրահանգները ուղարկվեցին, սակայն հրթիռը շարունակեց շեղումը դեպի ակտիվ նավագնացության և բնակելի տարածքներ, ստեղծելով վտանգ վթարի դեպքում։ 9:26:16-ին ընդամենը 6 վայրկյան մինչև երկրորդ աստիճանի անջատումը, հրթիռի ինքնաոչնչացման հրահանգ ուղարկվեց[1]։
Վթարի պատճառը
խմբագրելՔանի որ հրթիռի շեղումը ուղուց տեղի էր ունենում սահուն այլ ոչ թռիչքային ՌՇԼ մասնագետները ենթադրեցին, որ խնդիրը հրթիռի կառավարման համակարգի ծրագրային ապահովման մեջ էր[2]։ Վթարից հետո հինգ օր տևած վերլուծության արդյունքում պարզվեց, որ խնդիրը եղել է համակարգչային ծրագրում տրամաբանական սխալը որը համակցվել է տեխնիկական խնդրի հետ[3]։
Ծրագրային ապահովման սխալը հանդիսանում էր նրանում, որ "R" ("radius" - շառավիղ) սիմվոլը պետք է ունենար գիծ վրևում, ("R̄"), որը փոխում էր ծրագրի տրամաբանությունը, իրենից ներկայացնելով նախորդ հաշվարկների միջինացված արժեք[3][4]։
Թռիչքի ընթացքում առաջին վայրկյանների ընթացքում կրող հրթիռը կորցրեց կապը վերգետնյա կառավարման համակարգի հետ։ Սա նորմալ իրավիճակ է, ու նման դեպքերում հրթիռը շարունակում է թռիչքը համաձայն ծրագրավորված ուղղու մինչ կապը կառավարման համակարգի հետ կվերականգնվի[5]։ Տվյալ դեպքում երբ կապը վերահաստատվեց ծրագրային ապահովումը ներկայացրեց սխալ տվյալներ կապված թռիչքի պարամետրերի հետ, որը և ծրագիրը փորձեց կարգաբերել, իրականում հանգեցնելով հրթիռի թռիչքի սխալի, և ի վերջո թռիչքի անվտանգության պատասխանատուն ստիպված եղավ ոչնչացնել հրթիռը[3]։
Նույն սխալ տրամաբանությունը դրանից առաջ կիրառվել է նաև Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելությունների ընթացքում, առանց որևէ խնդիրների[3]։
Հետևանքներ
խմբագրելԱմերիկյան առաջին միջմոլորակային կայանի կորուստը հանգեցրեց 18,5 միլիոն դոլարի կորստի (այսօրվա գնահատականներով 185 միլիոն դոլար)[6]։ Որպես հետևանք վերահաստատվեց արձակումից առաջ կատարվող ծրագրային ապահովման ստուգման պարտադրման կանոնակարգը։ Ներդրված ընթացակարգերը ՆԱՍԱ-ին թույլ տվեցին խուսափելու խոշոր վթարներից, մասնավորապես Ապոլոն ծրագրի շրջանակներում Լուսնի վրա վայրէջքներ կատարող մոդուլի ծրագրային ապահովման սխալները չհանգեցրին վթարի[7]։
Տրամաբանական սխալի արագ հայտնաբերումը[8] թույլ տվեց վերացնել այն կրկնօրինակ ԱՄԿ Մարիներ 2-ի մոտ, որը արձակման էր պատրաստվում օգոստոսի վերջին[9]։ 1962 թվականի օգոստոսի 27-ին Մարիներ 2-ը հաջողությամբ արձակվեց[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Jet Propulsion Laboratory (various) (1965). Mariner-Venus 1962: Final Project Report (PDF). Washington, D.C.: NASA. OCLC 2552152. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Venus Mission Fails: New Mariner Readied». Aviation Week and Space Technology. McGraw Hill Publishing Company. 1962 թ․ հուլիսի 30. էջ 21. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Paul E. Ceruzzi, Beyond The Limits: Flight Enters the Computer Age, 1989, 9780262031431, p. 202
- ↑ Pasternack, Alex (2014 թ․ հուլիսի 26). «Sometimes a Typo Means You Need to Blow Up Your Own Spacecraft». Vice. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Equation Error Cited in Mariner 1 Failure». Aviation Week and Space Technology. McGraw Hill Publishing Company. 1962 թ․ օգոստոսի 6. էջ 29. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Henry Walker (2005). The Tao of Computing. Sudbury, MA: Jones and Bartlett Publishers, Inc. ISBN 9780763725525. OCLC 864860042.
- ↑ «Mariner 1 Destroyed». Smithsonian. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Chris Higgins (2017 թ․ հուլիսի 22). «On This Day in 1962, NASA Launched and Destroyed Mariner 1». Mental Floss.
- ↑ «Venus Rocket Flight Ends in Fiery Failure». Chicago Tribune. UPI. 1962 թ․ հուլիսի 23. էջ 22 – via Newspapers.com.
- ↑ J.N.James (1965). «The Voyage of Mariner II». In Harlow Shapley; Samuel Rapport; Helen Wright (eds.). The New Treasury of Science. New York: Harper & Row. էջեր 171–187.