Մարինա Պոդոլյան

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Մարինա Պոդոլյան (ապրիլի 8, 1963(1963-04-08)), ռուսական, մոլդովական թատրոնի ու կինոյի դերասանուհի, ռեժիսոր։

Մարինա Պոդոլյան
Ծնվել էապրիլի 8, 1963(1963-04-08) (61 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և թատերական ռեժիսոր

Կենսագրություն

խմբագրել

Մարինա Պոդոլյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 8-ին։ 1989 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը՝ երաժշտական թատրոնի դերասան մասնագիտությամբ (Ալեքսանդր Կանևսկու արվեստանոց)։ 2005 թվականին ավարտել է Քիշնևի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը՝ միջազգայնագետ մասնագիտությամբ։ 2013 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանը՝ կինո, հեռուստա և տեսառեժիսոր մասնագիտությամբ (Ալեքսանդր Ցացուևի արվեստանոց)[1]։

1991-2001 թվականներին աշխատել է Քիշնևի Ա․ Չեխովի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։ 2001-2005 թվականներին եղել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (15-րդ գումարում, Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն, Գիտության, մշակույթի և ԶԼՄ-ի կոմիտե)[1]։

2005 թվականի դեկտեմբերից բնակվում է Մոսկվայում։ 2006-2009 թվականներին որպես դերասանուհի աշխատել է «Թատրոն նախասրահում» թատրոնում։ Մի խումբ դերասանների հետ ստեղծել է «Տրոյա» արտ-թատրոնը, որտեղ աշխատում է որպես ռեժիսոր-բեմադրիչ և դերասանուհի[1]։

Բեմադրել է 37 թատերական գործ, նկարահանել 3 փաստագրական և 1 խաղարկային ֆիլմ[1]։

Գործունեություն

խմբագրել

Դերերը թատրոնում

խմբագրել
Հեղինակ Ներկայացում Դեր
Դարիո Ֆո Ես սպասում եմ քեզ, սիրելի՛ս գլխավոր դեր
Ստեֆան Ցանև Ժաննա դ'Արկի երկրորդ մահը Ժաննա դ'Արկ

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
2016 Ամեն ինչ օրենքով ՔԿԱԳ-ի պետ
2012 Մոսկվա։ Երեք կայարան
2010 Թարմ հետքերով Սուրենի մայր
2010 Հետախույզ Գուրովի նոր կյանքը։ Շարունակություն խնամակալ
2010 Ճակատագրի նշաններ
2010 Իններորդ բաժին շուկայի վաճառական
2009 Զինվորները 16։ Դեմբելն անխուսափելի է դրվագ
2009 Վերցրո՛ւ ինձ քեզ հետ 2
2009 Барвиха դրվագ
2008 Չեմպիոն դրվագ
2008 Հանցագործությունը կբացահայտվի Վերա Իվանովնա
2008 Սարդոստայն 2 դրվագ
2008 Глухарь գրասենյակի աշխատակից
2008 Վերցրո՛ւ ինձ քեզ հետ դրվագ
2008 Եղբայր հետաքննիչները դրվագ
2007 Խնամախոսը Ռիբակովա
2007 Անխոս վկան 2 Սմիրնովա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Подолян Марина». www.zhar-ptica.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել