Մարինա Հակոբյան
Մարինա Օլեգի Հակոբյան (ապրիլի 13, 1985[1]), հայ արվեստագետ։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (2020)[2]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (2006)։
Մարինա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1985[1] (39 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2009) |
Մասնագիտություն | արվեստագետ |
Աշխատատու | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Հայաստանի ազգային պատկերասրահ |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1999-2004 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, 2004-2009 թվականներին՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրան։
2004-2010 թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող և ֆոնդապահ։ 2009-2013 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության բաժնում, 2016 թվականից դասավանդում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության և տեսության և Համակարգչային գրաֆիկայի բաժիններում։ 2010-2020 թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ, 2018-2020 թվականներին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար։ 2020 թվականից ղեկավարում է Հայաստանի ազգային պատկերասրահը[3]։
Համադրել և համակարգել է բազմաթիվ ցուցահանդեսներ։
Գիտական հոդվածներ
խմբագրել- Եղիշե Թադևոսյանի էտյուդները։ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական առաջին նստաշրջան. Նստաշրջանի նյութեր, Երևան, 2005։
- Եղիշե Թադևոսյան, Ալբոմ, Երևան, 2006։
- Եղիշե Թադևոսյանի հուշերից Վասիլի Պոլենովի մասին. Աշակերտի և ուսուցչի հարաբերությունները // Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երկրորդ նստաշրջան. Նստաշրջանի նյութեր, Երևան, 2007։
- Էդգար Դեգա // Էդգար Դեգա. Նամակներ, Երևան, 2009։
- Армянский импрессионизм. Искусство отвергнутых и основы национальной школы // Армянский импрессиօнизм. От Москвы до Парижа. Каталог выставки. Москва, 2017։
- Եղիշե Թադևոսյանի ջրային պատկերները // Ծովանկարչության սահմանները. Միջազգային գիտաժողով. Զեկույցների ժողովածու, Երևան, 2017։
- M. Faiznia, M. Hakobyan. Soundlines of Contemporary Art. Imola (Italy), 2019։
- M. Faiznia, M. Hakobyan. Open Sounds of Contemporary Art. Imola (Italy), 2019։
- Վեհարանի գեղանկարչական հավաքածուն // Հայոց Վեհարանը, Երևան, 2019։