Մարիա Կանտակուզինո (ռումիներեն՝ Marie Cantacuzène, հուլիսի 20, 1820(1820-07-20), Horodniceni, Սուչավա, Ռումինիա - օգոստոսի 29, 1898(1898-08-29)[1], avenue de Villiers, Փարիզի 17-րդ շրջան[1]), Կանտակուզենների տոհմից ռումինացի արքայադուստր, Պիեռ Պյուվի դը Շավանի կինն ու բնորդուհին[3]։

Մարիա Կանտակուզինո
ռումիներեն՝ Maria Cantacuzino
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1820(1820-07-20)
ԾննդավայրHorodniceni, Սուչավա, Ռումինիա
Մահացել էօգոստոսի 29, 1898(1898-08-29)[1] (78 տարեկան)
Մահվան վայրavenue de Villiers, Փարիզի 17-րդ շրջան[1]
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինAlexandru Cantacuzino? և Պիեռ Պյուվի դը Շավան[2]
Ծնողներհայր՝ Nicolae 'Canta' Cantacuzino-Magureanu-Deleanu?, մայր՝ Pulcheria Sturdza?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1820 թվականի հուլիսի 20-ին Բուկովինա դքսության Սուչավա շրջանի Բոսանչ կոմունայում։ Մոլդովայի գանձապետ, արքայազն Նիկոլաս Կանտակուզինոյի և արքայադուստր Պուլխերիա Ստուրձայի երեք երեխաներից ավագն էր։ Ստացել է կաթոլիկ կրթություն ազատական ֆրանկոֆիլ միջավայրում և ազատ տիրապետել է ֆրանսերենի։ 1836 թվականին՝ 16 տարեկանում, ամուսնացել է մոլդովացի բոյար Գեորգ Ստրատուլատի հետ, բայց նրանք արագ բաժանվել են։ Ավելի ուշ նա ամուսնացել է իր զարմիկ Ալեքսանդր Կանտակուզինոյի հետ, որը Ռումինիայում ծառայել է որպես նախարար։ Նրանք նույնպես հեռացել են, բայց չեն բաժանվել։

Առաջադեմ գաղափարների ջատագով Մարիան հեղափոխական Նիկոլայե Բըլչեսկու, բանաստեղծ և դիվանագետ Վասիլե Ալեքսանդրիի մտերիմ ընկերն էր։ 1850 թվականից նա հոր հետ ապրել է Փարիզի և Բիարիցի միջակայքում։ 1854 թվականին Մարիայի եղբայրը՝ Վասիլեն, նրան ծանոթացրել է Թեոդոր Շասերիոյի հետ, որի հետ նա բուռն հարաբերություններ է ունեցել մինչև երկու տարի անց նկարչի մահը։ Շասերիոն լավ գիտեր Մարիայի հորը և նրա համար նկարել է մի քանի դիմանկար։

Մարիան ծանոթացել է Պիեռ Պյուվի դը Շավանի հետ Շասերիոյի արվեստանոցում։ Նրանց հարաբերությունները սկսվել են մոտ 1856 թվականին և տևել են ավելի քան 40 տարի, բայց նրանք ամուսնացել են միայն 1898 թվականի հուլիսի 21-ին՝ մահից կարճ ժամանակ առաջ։ Մարիան հաճախ էր կեցվածք ընդունում նկարչի համար, նա պատկերված է նկարչի բազմաթիվ կտավներում։ Նա մեծ ազդեցություն է ունեցել Շավանի վրա՝ դառնալով նրա ուղեկիցը, ոգեշնչողը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 municipality of Paris Vital records of Paris
  2. municipality of Paris Vital records of Paris
  3. Berk Jimenez, Jill Dictionary of artists' models. — London: Fitzroy Dearborn Publishers. — С. 104—105. — ISBN 1579582338
  4. Clement, Russell T. Four French symbolists : a sourcebook on Pierre Puvis de Chavannes, Gustave Moreau, Odilon Redon, and Maurice Denis. — Westport, Conn.: Greenwood Press. — ISBN 0313297525