Մարիա Նիկոլաևնա Իզերգինա (ռուս.՝ Мария Николаевна Изергина, հուլիսի 31, 1904(1904-07-31), Կալինինսկի շրջան, ԽՍՀՄ - մարտի 22, 1998(1998-03-22), Մոսկվա, Ռուսաստան), դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), ռոմանսներ կատարող։

Մարիա Իզերգինա
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 31, 1904(1904-07-31)
Կալինինսկի շրջան, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմարտի 22, 1998(1998-03-22) (93 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿոկտեբելի գերեզմանատուն
Ժանրերռոմանս
Մասնագիտություներգչուհի և դաշնակահարուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ

Անտոնինա Նիկոլաևնա Իզերգինայի քույրը, Ելիզավետա Անտոնովնա Գովորովայի (Պշեցլավսկի) բարեկամուհին, Հովսեփ Աբգարի Օրբելու որդու` Դմիտրի Օրբելու մորաքույրը, Մարիա Ստեպանովնա Վոլոշինայի ընկերուհին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տվերի նահանգի Պալագինո տոհմական կալվածքում։ Հայրը Նիկոլայ Միխայլովիչ Իզերգինը տնտեսագետ-ֆինանսիստ էր[1], մայրը երաժիշտ։ Կալվածքը վաճառելուց հետո 1917 թվականին քրոջ` Անտոնինայի հետ միասին մեկնում են Ղրիմ, որտեղ ապրում էր նրանց ճանաչված փաստաբան քեռին։ Երկու քույրերն էլ մտնում են «արգոնավորդ» կոչվող կազմակերպության մեջ, որը ձևավորվել էր 1921 թվականին Սիմֆերոպոլում, Տավրիկյան (Ղրիմի) համալսարանի պոեզիայով, փիլիսոփայությամբ, երաժշտությամբ, դրամատիկ արվեստով հրապուրված ուսանողներից։ Այդ ընկերությունը մոտ էր Մաքսիմիլիան Վոլոշինի հետ, և Սիմֆերոպոլում եղած ժամանակ ընկերության անդամները հյուրընկալվում էին նրան, Կոկտեբելում։ Հետագայում Իզերգինայի և ընկերության մյուս անդամների հուշագրություններում պատմվում է Մաքսիմիլյան Վորոշիլովի հետ հանդիպումների և իրենց աշխարհայացքի ձևավորման վրա նրա զգալի ազդեցության մասին[2]։

1921-1922 թվականներին սովորել է Տավրիկյան համալսարանում, որտեղից հեռացվում է ազնվականական ծագման պատճառով։ 1930-ական թվականների վերջերին որդու հետ մեկնում է Ալմա-Աթա աքսորված հոր մոտ, որտեղ աշխատում է դրամատիկական թատրոնում որպես նկարազարդող-նվագակցող։ Ալմա-Աթայում ծանր է տանում պատերազմը և աքսորված հոր մահը։ Այդ ժամանակ վերականգնվում է նրա ձայնը և նա հաջողությամբ հանդես է գալիս մենահամերգով։ 1946 թվականին որսի ժամանակ պատահական գնդակից մահանում է նրա որդին` Նիկոլայը։ Ծանր հիշողություններից և դժվարություններից հուսալքված` որոշում է տեղափոխվել Ալմա-Աթայից։ 1950-ական թվականների կեսերին, ապավինելով Մարիա Ստեպանովնայի` Մաքսիմիլիան Վոլոշինի կնոջ օգնությանը, որի հետ ծանոթ էր դեռևս 1920- ական թվականներից, Կոկտեբելում ստանում է հողակտոր բնակարանի շինարարության համար։ 1956-1958 թվականներին կառուցված տունը շուրջ 40 տարի ծառայում է որպես ռուսական մտավորականության ձգողականության և հաղորդակցության կենտրոն։ Իզերգինան կազմակերպում էր դաշնամուրային համերգներ, կատարում էր ռոմանսներ, այդ թվում Մաքսիմիլիան Վոլոշինի բանաստեղծությունների հիման վրա, իսկ որոշ ռոմանսների երաժշտությունը գրվել է անձամբ իր կողմից։ Նրան տանը հաճախակի ընկերակցում էին Մարիա Ստեպանովնա Վոլոշինան, Անաստասիա Իվանովնա Ցվետաևան, Գրիգորի Նիկոլաևիչ Պետնիկովը։

1993 թվականին ուղեղի կաթված է ստանում[1]։ 1997 թվականի աշնանը, կողմնակի խնամքի կարիք ունենալով, փոխադրվում է Մոսկվա[3], որտեղ էլ մահանում է 1998 թվականի մարտի 22-ին։ Թաղված է Կոկտեբելի գերեզմանատան հուշարձանային տեղամասում, Մաքսիմիլիան Վոլոշինի մոր` Անաստասիա Իվանովնա Ցվետաևայի և Ալեքսանդր Գեորգիևիչ Գաբրիչևսկու որդու շիրիմների կողքին։ Նրա Կոկտեբելի տունը քանդել են։

Ընտանիք խմբագրել

  • Որդին` Նիկոլայը (1930-1946[4], երկրորդ ամուսնությունից[5])
  • Երրորդ ամուսինը` Պավել Կայրով (մահ. 1962[3]), դերասան
  • Խորթ աղջիկը` Ելենա Կայրովա[1]

Հիշատակ խմբագրել

Պահպանվել են Մ. Ն Իզերգինայի կատարմամբ ռոմանսների ձայնագրությունները։ Մ. Ն Իզերգինայի կյանքը նկարագրված է Ն. Յու. Մենչինսկու «20-րդ դարի Ղրիմյան արգոնավորդները» գրքում, որը գրվել է ընկերների հիշողությունների, օրագրերի և նամակների, Իզերգինայի, քրոջ, ծնողների և ընկերների մասին պատմվածքների հիման վրա, որը պահպանվել է նրա կենդանության օրոք կատարված մագնիտոֆոնային ձայնագրությունների ձևով։ Իզերգինայի հիշողությունները Իգոր Սանովիչի, Լեոնիդ Տալոչկինի, Վասիլի Ակսեոնովի, Ալեքսեյ Կոզլովի, Դմիտրի և Մարիա Պլավինսկիների, Եվգենիա Ռեյնի, Եվգենիա Բաչուրինայի մասին հրապարակվել են «Մեր Ժառանգությունը» ամսագրի 2007 թվականի, 82-րդ համարում։

Գրականություն խմբագրել

  • Лютова М. И. М. Н. Изергина // Антонина Николаевна Изергина : [сборник] : в 2 кн. / [редкол.: М. П. Гарлова, Л. А. Дукельская]. - СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2009. - Кн. 2: Воспоминания. Письма. Выступления. - ISBN 978-5-93572-374-3.
  • Менчинская Н. Ю. Крымские «аргонавты» ХХ века. - М.: Критерион, 2003. - 688 с. - 1000 экз. - ISBN 8-901337-10-7.
  • Нас тянет в Коктебель ушедших лет / вступ. Н. Менчинской; запись материалов и сост. К. Голицына и Е. Шварц // Наше наследие : Иллюстрированный историко-культурный журнал. - 2007. - № 82. - С. 100-113.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Менчинская Н. «Художник-график Е. А. Говорова (1890—1974)». Наталья Менчинская : Жизнь и творчество. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Изергина М. Н. В те годы // Воспоминания о Максимилиане Волошине. — М.: Советский писатель, 1990.
  3. 3,0 3,1 «Радио «Свобода» : Коктебельская веранда». Мой сайт. 2011 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Менчинская Н.
  5. Менчинская Н., 2007

Աղբյուրներ խմբագրել