Մարիա Զնոբիշչևա

ռուս բանաստեղծ, գրող, բանասեր

Մարիա Իգորևնա Զնոբիշչևա (ռուս.՝ Мария Игоревна Знобищева, մայիսի 25, 1987(1987-05-25), Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրող, բանասեր։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2006)։ Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր (2011), Վոլոշինյան փառատոնի դիպլոմակիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու։

Մարիա Զնոբիշչևա
Ծնվել էմայիսի 25, 1987(1987-05-25) (36 տարեկան)
ԾննդավայրՏամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և բանասեր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՏամբովի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մարիա Զնոբիշչևան ծնվել է Տամբով քաղաքում, 1987 թվականի մայիսի 25-ին։ Տամբով քաղաքի թիվ 24 դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Տամբովի Գ. Ռ. Դերժավինի անվան պետական համալսարանի բանասիրական ինստիտուտը։ Պաշտպանել է թեզ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար՝ «Եսենին և Գոգոլ` ռուսական տարածքի փիլիսոփայություն և պոետիկա» թեմայով։ Ութ տարեկանից գրել է բանաստեղծություններ, իսկ տասը տարեկանում դարձել է Տամբովի մարզային մանկական գրադարանի «Արահետ» գրական-ստեղծագործական ասոցիացիայի անդամ և ակտիվորեն մասնակցել կազմակերպվող բոլոր միջոցառումներին[1][2]։

2001 թվականից ի վեր Մարիան բազմիցս դարձել է երիտասարդ բանաստեղծների բազմաթիվ գրական մրցույթների դափնեկիր, դիպլոմանտ։ Նա «Իմ երազանքն իմ Ռուսաստանն է» երիտասարդ բանաստեղծների առաջին համառուսական մրցույթի դափնեկիր է և «Իմ սիրելի տատիկը» համառուսական բաց մրցույթի դիպլոմակիր։ 2005 թվականի հոկտեմբերին բանաստեղծուհին դարձավ ռուս երիտասարդ գրողների V ֆորումի թոշակառու։ 2007 թվականին Մարիան դարձել է «Եսենինյան գարուն» համառուսաստանյան փառատոնի դափնեկիր[3]։

2006 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Նրա գրական աշխատանքները տպագրվել են՝ «Մեր ժամանակակիցը», «Վերելք», «Վոլգա - XXI դար», «Գրականության հարցեր», «Կրեշչատիկ», «Լիտերատուրնայա գազետա» ամսագրերում և այլ հրատարակություններում։ Բանաստեղծությունների մի շարք ժողովածուների և բազմաթիվ գրականագիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ բանաստեղծ Ա. Մակարովի մասին[4]։ Մարիա Զնոբիշչևան Տամբով քաղաքի Ն. Կրուպսկայայի անվան մանկական կենտրոնական գրադարանին կից «Սվեչա» գրական ակումբի նախագահն է, ղեկավարում է Ս. Յա. Մարշակի անվան կենտրոնական մանկական գրադարանի «Ступени» մանկական պոեզիայի ստուդիան։ 2011 թվականին Զնոբիշչևան դարձել է Մ. Յու. Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր, նա նաև «Մեր ժամանակակիցը» ամսագրի Յու. Պ. Կուզնեցովի անվան մրցանակի դափնեկիր է, Վոլոշինյան միջազգային փառատոնի դիպլոմանտ։ Համարվում է Երիտասարդ ռուս գրողների V, VIII, XII, XV ֆորումների մշտական մասնակից և թոշակառու[5]։

Բնակվում է Տամբովում։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր
  • Знобищева Мария "На свете есть синяя птица" (Стихи), 2000.
  • Знобищева Мария "Ландыша хрустальная слеза" (Стихи), 2001.
  • Знобищева Мария "В гармонии с природой" (Стихи), 2001.
  • Знобищева Мария "Черёмуховый вздох" (Стихи), 2004.
  • Знобищева Мария "Зелёная волна" (Стихи), 2006.
  • Знобищева Мария "Майский снег" (Серия «Поэтический Тамбов»), 2007.
  • Знобищева Мария "День радости" (Поэзия и проза), 2009.
  • Знобищева Мария "По праву родства" (Стихи), 2015.

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Знобищева Мария | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Масочный режим поэзии не помеха». tvolk.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Знобищева Мария Игоревна — Тамбовское отделение Союза писателей России». spr-tambov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Покажи мне, где жизнь начинается.... Мария Знобищева». reading-hall.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  5. alexlibadmin. «Мария Знобищева. По праву родства | АЛЕКСАНДРЪ» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել