Մարիա Բենվինդա Լևի (20-րդ դար, Մապուտու, Մոզամբիկ), մոզամբիկցի քաղաքական գործիչ, նախկին դատավոր։

Մարիա Բենվինդա Լևի
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՄապուտու, Մոզամբիկ
Քաղաքացիություն Մոզամբիկ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դատավոր
Զբաղեցրած պաշտոններարդարադատության նախարար և Minister of Justice of Mozambique?
ԿուսակցությունՖրելիմո

Գործունեություն խմբագրել

2008 թվականի մարտի 11-ին Մարիա Բենվինդա Լևին Մոզամբիկի նախագահ Արմանդո Գեբուզայի կողմից նշանակվել է Արդարադատության նախարար[1][2][3][4]՝ այդ պաշտոնում փոխարինելով իրավաբան, Պորտուգալիայի նախկին դեսպան Էսպերանցա Մաչավելային։ Բենվինդա Լևիի նշանակումը պայմանավորված էր կաբինետային վերադասավորումներով, որի ընթացքում դադարեցին պաշտոնավարել արտաքին գործերի նախարար Ալսինդա Աբրեուն և տրասնպորտի նախարար Անտոնիո Մունգուամբեն[5]։

Նախքան արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը Բենվինդա Լևին ղեկավարել է Իրավական և դատական վերապատրաստումների կենտրոնը (պորտ.՝ Centro de Formação Jurídica e Judiciária), ինչպես նաև եղել է Մապուտուի քաղաքային խորհրդի դատավոր[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mozambique Ministers». Worldwide Guide to Women in Leadership. 2008 թ․ մարտի 12. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  2. «Maria Benvida Levy (Mozambique)». Who's Who From Mozambique. African Development Information Services. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  3. «Le gouvernement du Mozambique» (French). International Francophone Press Union. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Armando Emilio Guebuza renouvelle son équipe». Afrik'Expression (French). 2008 թ․ մարտի 12. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. «Moz president 'does it again'». Independent Online. 2008 թ․ մարտի 11. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  6. «Mozambique: Guebuza Reshuffles Government». AllAfrica.com. 2008 թ․ մարտի 11. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.