Մարիաննա Տիգրանյան

հայ երաժշտագետ, բանագետ

Մարիաննա Ալբերտի Տիգրանյան (հուլիսի 23, 1971(1971-07-23)), հայ երաժշտագետ, բանագետ, արվեստագիտության թեկնածու (2016)։

Մարիաննա Տիգրանյան
Ծնվել էհուլիսի 23, 1971(1971-07-23) (52 տարեկան)
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1990) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995)

Կենսագրություն խմբագրել

Մարիաննա Տիգրանյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 23-ին Երևան։ Ավարտել է Երևանի Ձայնի մշակման և պահպանման երաժշտական դպրոցը։ 1990 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը, 1995 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, իսկ 2005 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Ա. Փահլևանյան

Հայաստանի ազգային ռադիոյի «Հայաստանի ձայն» խմբագրությունում (1994-1995) վարել է հեղինակային հաղորդաշար (հայերեն, ռուսերեն) հայկական ժողովրդական երգաստեղծության ժանրերի մասին։ Դասավանդել է Արմավիրի արվեստի ուսումնարանում (1995–2005, բաժնի վարիչ), Եղվարդի երաժշտական դպրոցում (1997-1998), Երևանի պետական կոնսերվատորիայում (2004 թվականից)[1]։

2010 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտական բաժնի գիտաշխատող, 2016 թվականին՝ ավագ գիտաշխատող։

Հեղինակել է հայ բանագիտությանը վերաբերող գիտական հոդվածներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։