Մարիաննա Շիրինյան

հայ երաժիշտ

Մարիաննա Շիրինյան (սեպտեմբերի 25, 1978(1978-09-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագումով դանիացի երաժիշտ, տարբեր երաժշտական մրցույթների դափնեկիր։ Steinway արտիստուհի.

Մարիաննա Շիրինյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1978(1978-09-25) (45 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Դանիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Կայքmarianna-shirinyan.com

Կենսագրություն խմբագրել

Մարիաննա Շիրինյանն ամենապահանջված մենակատարներից ու կամերային երաժիշտներից է։ Նա հաճախակի մասնակցում է միջազգային փառատոների, որոնց թվում են Schleswig-Holstein Music Festival-ը, Schwetzinger Festspiele-ն, MDR Summer Music Festival-ը, Festspillene-ն՝ Բերգենում, ինչպես նաև կամերային երաժշտության Stavanger, Risør, Oxford միջազգային փառատոները։ Նա համարվում է իր սերնդի առաջատար դաշնակահարներից մեկը, ով որպես մենակատար հանդես է եկել այնպիսի համբավավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օսլոյի, Հելսինկիի և Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, շվեդական Tapiola Sinfonietta, Göteborg և Norrköping սիմֆոնիկ նվագախմբերը, ինչպես նաև Օրդենսեի, Արտուսի, Հարավային Յուտլանդիայի սիմֆոնիկ նվագախմբերը՝ Դանիայում. 2013-14 համերգաշրջանում Մարիաննան եղել է Օդենսեի սիմֆոնիկ նվագախմբի արտիստուհի։

Սկանդինավիայի սահմաններից դուրս նա ելույթ է ունեցել Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Potsdamer Kammerakademie-ի, Deutsche Radio Philharmonie-ի Saarbrücken Kaiserslautern-ի, Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի, Վյուրցբուրգի ֆիլհարմոնիկի, Մյունխենի և Համբուրգի կամերային նվագախմբերի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ընդ որում՝ այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Հանս Գրաֆը, Լոուրենս Ֆոսթերը, Զոլտան Կոչիսը, Անտոնելո Մանակորդան, Յուն Մարկլը, Դանիել Ռայսկինը, Լան Շույը, Մարկ Սոուստրոնը, Թոմաս Սյոնդերգարդը, Կրիշտոֆ Ուրբանսկին, Ջոշուա Վայլերշտայնը[1]։

Կատարումներ խմբագրել

Շիրինյանը հասցրել է ելույթ ունենալ Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Հայաստանի, Ռուսաստանի մի շարք քաղաքներում։

2013 թվականի փետրվարին Շիրինյանը Դանիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Ռախմանինովի ստեղծագործություններից[2]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1998-ից 2006 թվականներին Մարիաննան կես դրույքով աշխատել է որպես դաշնամուրի նվագակցման ուսուցչուհի/մարզիչ Գերմանիայի Musikhochschule Lübeck-ում։ 1999-2003 թվականներին նա պարբերաբար հաճախել է Շլեզվիգ Հոլշտայնի երաժշտական փառատոնի նվագախմբի ակադեմիա՝ որպես դաշնամուրի/կամերային երաժշտության մարզիչ։ Բացի այդ, 2003-2011 թվականներին եղել է Դանիայի Esbjerg անսամբլի մշտական անդամ։ Մարիաննան դասավանդում է Գերմանիայի Շլոս Վայկերսհայմի կամերային երաժշտության ամառային ակադեմիայում. այդ ակադեմիայի երբևէ դասավանդած ամենաերիտասարդ դոցենտն է։

2015 թվականից Մարիաննան Նորվեգիայի մայրաքաղաքի՝ Օսլոյի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։

Նվագացանկը խմբագրել

J.S. Bach
  • Preludium and Fuga in C sharp Major BWV 848
  • Preludium and Fuga in c sharp minor BWV 849
  • Preludium and Fuga in e flat minor BWV 853
  • Preludium and Fuga in C Major BWV 870
  • Partita in B flat major BWV 825
  • Partita in c - minor BWV 826
  • English Suite No. 2 in a minor, BWV 807
  • Italian Concerto in F Major, BWV 971
L.v. Beethoven
  • Piano Sonata No. 7 in D Major, Op. 10 No. 3
  • Piano Sonata No. 17 in d - minor Op. 31 No. 2 "Sturm Sonata"
  • Piano Sonata No. 30 in E major, Op. 109
  • Piano Sonata No. 31 in A flat major, Op. 110
  • Piano Sonata No. 32 in C minor, Op. 111
  • Piano Sonata No. 21 in C major, Op. 53, "Waldstein"
A. Berg Piano Sonata, Op. 1
F. Schubert
  • Piano Sonata No. 19 in C minor, D. 958
  • Piano Sonata No. 20 in A major, D. 959
  • 4 Impromptus, Op. 90, D. 899
R. Schumann
  • Abegg Variations Op. 100
  • Kreisleriana, Op. 16
  • Symphonische Etüden Op. 13
  • Kinderszenen, Op. 15
  • Arabeske in C major, Op. 18
J. Brahms
  • Two Rhapsodies Op. 79
  • 6 Piano Pieces, Op. 118
  • Piano Pieces, Op. 119
F. Chopin
  • Piano Sonata No. 3 in B minor, Op. 58
  • Scherzo No. 1 in B minor, Op. 20
  • Ballade No. 2 in F major, Op. 38
  • Scherzo No. 3 in C sharp minor, Op. 39
  • Ballade No. 3 in A flat major, Op. 47
  • Ballade No. 4 in F minor, Op. 52
  • Barcarolle in F Sharp Major, Op. 60
  • Berceuse in D flat major, Op. 57
  • Polonaise No. 7 in A flat major, Op. 61, "Polonaise-fantasie"
  • Impromptu No. 4 in C sharp minor, Op. 66, "Fantaisie-impromptu"
F. Liszt
  • Rhapsodie espagnole, S254/R90
  • Dante Sonata, S 161
F. Mendelssohn Variations Serieuses, Op.54
M. Ravel
  • Gaspard de la nuit
  • Sonatine
  • Valses nobles et sentimentales
C. Debussy
  • Images (Book 1)
  • Estampes
  • Preludes
S. Rachmaninov
  • Variations on a Theme by Corelli, Op. 42
C. Franck Prelude, Choral et Fugue
S. Prokofiev
  • Piano Sonata No. 2 in D minor, Op. 14
  • Piano Sonata No. 3 in A minor, Op. 28
  • Piano Sonata No. 4 in C minor, Op. 29
  • Piano Sonata No. 7 in B flat major, Op. 83
A. Schönberg
  • 3 Klavierstucke, Op. 11
  • Klavierstucke, Op. 33a/b
D. Shostakovich 24 Preludes Op. 34
W.A. Mozart
  • Piano Concerto No. 12 in A - Major KV 414
  • Piano Concerto No. 20 in D minor, KV. 466
  • Piano Concerto No. 21 in C Major, KV. 467 "Elvira Madigan"
  • Piano Concerto No. 23 in A major, KV. 488
L.v. Beethoven
  • Piano Concerto No. 3 in C minor, Op. 37
  • Piano Concerto No. 4 in G major, Op. 58
F. Chopin
  • Piano Concerto No. 1 in E minor, Op. 11
  • Piano Concerto No. 2 in F minor, Op. 21
J. Brahms
Piano Concerto No. 1 in D minor, Op. 15
R. Schumann
Piano Concerto in A minor, Op. 54
E. Grieg
Piano Concerto in A minor, Op. 16
S. Prokofiev
Piano Concerto No. 3 in C major, Op. 26
S. Rachmaninov
Piano Concerto no. 2 in C-minor, op. 18
Rhapsody on a Theme of Paganini, Op. 43

Ձեռքբերումներ խմբագրել

Ստորև ներկայացված է Մարիաննա Շիրինյանի ձեռքբերումների ցանկը.[3] .

  • Իր վաղ տարիներին՝ 1994 թվականին գրավել է 1-ին տեղը Գերմանիայի Պադերբորն քաղաքում անցկացված երիտասարդական կամերային երաժշտության մրցույթում (Junge Ensembles Musizieren): Եղել է նաև երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի մրցանակակիր Էթլինգենում (Գերմանիա), Գայլարդում (Ֆրանսիա) և երկու անգամ Իսպանիայում՝ Մարիա Կանալսում և CIPCE-ում։
  • 2001 թվականին Մարիաննա Շիրինյանը մրցանակ է ստացել ինչպես Շլեզվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնում, այնպես էլ Լյուբեկի Possehl Music Award-ում։
  • 2002 թվականին նա արժանացել է 1-ին մրցանակի International Lion's Competition-ում։ Դրանից որոշ ժամանակ անց նա ավելի շատ ձեռքբերումներ է ունեցել։
  • 2004 թվականին Ֆլորենցիայում, Իտալիա, Պրեմիո Վիտտորիո Գուի կամերային երաժշտության մրցույթում նա ևս մեկ անգամ գրավել է 1-ին տեղը՝ նվագելով ֆինն ջութակահար Լաուրա Վիկմանի հետ։
  • Մյունխենում անցկացված ARD միջազգային երաժշտական մրցույթում ստացել է հինգ մրցանակ՝ երկրորդ տեղը գրավելու համար մրցանակ, հանդիսատեսի մրցանակ, Münchner Kammerorchester-ի հատուկ մրցանակ, Brüder-Busch մրցանակ և Symphonieorchester des Bayerischen Rundfunks- ի մրցանակ։
  • 2009 թվականին Դանիայի երաժշտական քննադատների ասոցիացիան Շիրինյանին է շնորհել իր ամենամյա մրցանակը։
  • 2010 թվականին նա ստացել է Դանիայի ռադիոյի P2 արտիստի մրցանակը Դանիայի երաժշտական և գեղարվեստական կյանքում ներդրած ավանդի համար։
  • 2014 թվականի ընթացքում Մարիաննա Շիրինյանը դաշնամուրի երկու նշանակալից միջազգային մրցույթների ժյուրիների անդամ էր՝ Մյունխենի ARD երաժշտական մրցույթում և Բերգենում / Նորվեգիա՝ Էդվարդ Գրիգի միջազգային դաշնամուրային մրցույթում։
  • 2016 թվականին նա վերադարձավ Գրիգի մրցույթ՝ որպես ժյուրիի անդամ։
  • 2016/17 թվականներին Մարիաննան եղել է Ֆեյոյի կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
  • 2018 թվականին Մարիանան Շիրինյանն ստանձնել է Դանիայի Oremandsgaard Kammermusikfest-ի գեղարվեստական ղեկավարությունը։

Սկավառակագրություն խմբագրել

Մարիաննայի բազմաթիվ կատարումներ ձայնագրվել են։ Նրա բոլոր ձայնասկավառակները խանդավառությամբ են ընդունվել ինչպես միջազգային գրախոսողների, այնպես էլ ունկնդիրների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biography». Marianna Shirinyan. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  2. Utidjian, Haig (2013 թ․ փետրվարի 13). «Pianist Marianna Shirinyan dazzles with her Rachmaninov performance with the Danish Radio Symphony Orchestra, DR Concert Hall, 8 February 2013». Orer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Biography». Marianna Shirinyan. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին."Biography". Marianna Shirinyan. Retrieved 25 April 2013.

Արտաքին հղումներ խմբագրել