Մարիամ Մագդաղենացի (նկար, Ռոսսետտի)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

Մարիամ Մագդաղենացի» անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետիի նկարներից։ Այն ստեղծվել է 1877 թվականին։ Ներկայումս գտնվում է Դելավերի գեղանկարչության թանգարանում։ Պարզ չէ, թե ով է եղել բնորդուհին։ Վարկած կա, որ նա եղել է Ռոսսետիի տան ծառայակիցը՝ Մերին[1]։ Պահպանվում է նաև 1867 թվականի ուրվագծային նկարը, որի բնորդուհին եղել է Ալեքսա Ուալդինգը[2]։

Մարիամ Մագդաղենացի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1877
բարձրություն0,78 մետր
լայնություն0,66 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
հիմնական թեմաՄարիամ Մագդաղենացի
Ծանոթագրություններ

Աստվածաշնչի կերպարների սյուժետային նկարները Ռոսսետիի վաղ շրջանի ստեղծագործություններից են։ Սակայն Մարիամ Մագդաղենացուն նա անդրադառնում է 1870-ական թվականների վերջերին։ Հայտնի չէ, թե ինչու է նա վերադարձել իր վաղ շրջանի ստեղծագործություններին[1]։ Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում նա անդրադարձել է անառակ կանանց՝ սկսած «Գտնվածը» նկարից[1][3]։

Նկարի մեջ Մարիամ Մագդաղենացին պատկերված է կյուռոնի բաժակը ձեռքին,որով լվացել է Հիսուսի ոտքերը, որից հետո սրբել դրանք իր մազերով։

Նա պատկերված է երկար, գեղեցիկ վարսերով[4]։

1879 թվականին Ռոսսինտին որոշում է այս նկարից հետո երկու այլ նկար ստեղծել, որտեղ պատկերվելու էր աստվածաշնչային տեսարաններ՝ երկու հանդիպում Քրիստոսի հետ՝ խաչի առջև ոտքերը լվանալիս և խաչի միջից դուրս հանելիս, բայց դրանց կյանքի չի կոչել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mary Magdalene» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «Mary Magdalene». Rossetti Archive (անգլերեն).
  3. Костина, А. К. Современная Магдалина: падшие женщины на полотнах прерафаэлитов // Историческое прошлое и образы истории — Материалы II Всероссийской научной конференции (Саратов, 19 сентября 2014 г.). — Саратов: «Издательский центр “Наука”», 2015. — ISBN {{{isbn}}}.
  4. Կաղապար:Книга:Джеймс Холл, 1996 С. 345—348.

Գրականություն խմբագրել

  • Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour (2004). Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. Art Services International. էջ 395.