Մարիական ազգագրական թանգարան
Վ. Լ. Ռոմանովի անվան Մարիական ազգագրական թանգարան (ռուս.՝ Марийский этнографический музей им. В. И. Романова), թանգարանային համալիր բաց երկնքի տակ։ Թանգարանը գտնվում է Կոզմոդեմյանսկ քաղաքում, մտնում է Կոզմոդեմյանսկի թանգարանային համալիրի մեջ։ Համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ (1200000391)։
Մարիական ազգագրական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոզմոդեմյանսկ |
Վայր | Կոզմոդեմյանսկ |
Հիմնադրվել է | 1983 |
Այցելուներ | 37 148 մարդ |
Պատմություն
խմբագրելՄինչհեղափոխական Մարիական Պովոլժեի գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող աշխատանքի հնագույն գործիքների և կենցաղային առարկաների նմուշները պահպանելու և հետագա սերունդներին ներկայացնելու նպատակով՝ կոլտնտեսությունների շրջանային լիազորների խորհրդի ժողովը 1977 թվականի սեպտեմբերի 2-ին որոշեց Գորնոմարիյսկի շրջանի կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների և քաղաքի ձեռնարկությունների միջոցներով և ուժերով Կոզմոդեմյանսկ քաղաքում ստեղծել շրջանային երկրագործական թանգարան։ Գորնոմարիյսկի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1979 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Կոզմոդեմյանսկում սկսվեց բաց երկնքի տակ ազգագրական թանգարանի շինարարությունը, որի աշխատանքներին զգալի օժանդակություն ցուցաբերեց կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Վ. Ի Ռոմանովը։ Թանգարանը բացվեց 1983 թվականի ամռանը, որը զուգադիպեց Կոզմոդեմյանսկի 400-ամյակի միջոցառումների հետ։ Թանգարանը դարձավ ճարտարապետական հուշարձանների, հողագործական և կենցաղային գործիքների և մշակութային արժեք ներկայացնող առարկաների հիմնական պահոցը։ Թանգարանի կազմակերպիչները ձգտում էին վերստեղծել Գորնոմարիյսկի շրջանի բնակչության կենցաղի և ճարտարապետության բնօրինակ մանրամասները[1][2]։
Ցուցադրություններ
խմբագրելԹանգարանի տարածքը կազմում է ավելի քան 5 հեկտար։ Թանգարանի տարածքում կառուցված են ավելի քան 60 տարբեր շինություններ և օբյեկտներ, հավաքված են 7000-ից ավելի աշխատանքի և կենցաղային նշանակության գործիքների և առարկաների ցուցանմուշներ, որոնք իրենցից պատմական արժեք են ներկայացնում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելРоманов М. П. Этнографический музей под открытым небом в Козьмодемьянске - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1994. - 30000 экз. - ISBN 5-7590-0049-7.
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Марийский этнографический музей имени В.И. Романова». www.culture.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Марий Эл, Горномарийский район, музей, история, марийцы, история села, горные марийцы, икона, колхоз, мельница, история марийского края, Козьмодемьянск, Волга, марийский музей, марийский быт, марийские праздники, достопримечательности Марий Эл, Романов, Ильф и Петров, Васюки, Остап Бендер, культура мари, марийские ремесла, марийская одежда». komanda-k.ru (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Этнографический музей под открытым небом». www.museum.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիական ազգագրական թանգարան կատեգորիայում։ |