Մարդը Մարսից (լեհ.՝ Człowiek z Marsa), լեհ գրող Ստանիսլավ Լեմի գրական երախայրիք վեպը[1][2]։ Ոչ ծավալուն վեպը գրվել է դեռևս Գերմանիայի կողմից Լեհաստանի բռնազավթման տարիներին և շարունակաբար հրատարակվել Nowy Świat Przygód (1946, № 1—31) ամսագրում։ Լեմի այս ստեղծագործությունը երկար ժամանակ առանձին գրքով չի հրատարակվել, մինչև որ 1985 թվականին այն լույս տեսավ սիրողական հրատարակությամբ։ Լեհաստանում վեպն առանձին գրքով հրատարակվեց միայն 1994 թվականին[3]։ Ինքը հեղինակը բավականին բացասական էր վերաբերվում իր առաջին ստեղծագործությանը և մի անգամ հայտարարեց, որ «դա բավականին հասարակ և թույլ գործ է, որի մասին լավ կլիներ մոռանալ»[1][2]։

Մարդը Մարսից
լեհ.՝ Człowiek z Marsa
ՀեղինակՍտանիսլավ Լեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, սոցիալական ֆանտաստիկա, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և satirical fiction?
Բնօրինակ լեզուլեհերեն
Ստեղծման տարեթիվ1944
Երկիր Լեհաստան
Հրատարակման վայրԼեհաստան
Հրատարակման տարեթիվ1946

Դիպաշար խմբագրել

Ռոմանի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, ԱՄՆ, մոտավորապես 1944 թվականի վերջին կամ 1945 թվակա նի սկզբին։ Երիտասարդ անաշխատանք մի ռեպորտյոր պատահաբար հայտնվում է գիտնականների գաղտնի մի խմբում և ականատես է դառնում այն բանին որ նրանք ցանկանում են կապ հաստատել մարսեցու հետ, ում նավը վթարի էր ենթարկվել Դակոտայի տարածքում։ Պարզվեց, որ այլմոլորակայինը ագրեսսիվ հեռազգացող է, ով իրեն ենթարկեց խմբի անդամներից մեկին, և շատ մեծ դժվարությամբ կարողացան նրան հաղթել և ոչնչացնել։

Դեռևս ստեղծագործական գործունեության սկզբում Լեմը իր վեպի մեջ բացահայտել է իր անընդհատ մտքերի մասին, մասնավորապես՝ տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների առաջին կապի ապարդյուն լինելու մասին։ Մարսեցին նկարագրված է ինչպես թանձրուկ, որը մտածելու ընդունակ արարած է, որը մարդու օրգանիզմից տարբերվող այլ օրգանիզմ է․ նրան հարկավոր է անընդհատ ռադիոակտիվ միջավայրում լինել։ Այն ստեղծվում է բարդ ինժեներական սարքերի միջոցով, որը միաձուլվել է կենսաբանական արեոնտրոպի մատերիայի հետ։

Գրական հատկություններ խմբագրել

Իր հին ստեղծագործությունների Irrläufer (Frankfurt am Main, 1989) ժողովածուի մասին Լեմը հիշել է, որ գրել է մի վեպ, որ մի քանի ժամով մոռանա պատերազմի մասին, մոռանա այն ցեղասպանության մասին, որ տիրում էր գեներալ-նահանգապետությունում[4]։ Հենց հեղինակը ընդգծել է, որ մի քանի սյուժետային քայլեր, ինչպես նաև «Մարսից մարդու» մտքերը հետագայում կրկնվել են իր մեծ աշխատանքներում։

Իմ ձայնը դեռ ամրացած չէր, ոճը՝ անվստահ, ձեռագիրը՝ անփույթ, սակայն պարզվում էր, որ այդ պատմություններում ինչ որ բան պետք է առաջանա, այն զարգանում էր ինչպես փոքր երեխայի մոտ քայլելը․ դա այն է, ինչը տրվում է հանելուկների ձևով, և հարց է թե, ինչ կլինի, կամ ինչ կարող է դառնալ հետագայում․․․[3]

Աշխատություններ խմբագրել

  • Лем С. Человек с Марса. — М.: Эксмо-пресс, 1998. — 448 с.
  • Лем С. Человек с Марса // Магелланово облако; Человек с Марса; Астронавты. — М.: ООО «Издательство АСТ», 2003. — С. 363-453.
  • Лем С. Человек с Марса // Высокий замок. — М.: АСТ, Хранитель, АСТ Москва, 2007. — 720 с. То же издание воспроизведено в серии «под Дозоры».
  • Лем С. Человек с Марса / Пер. Е. Вайсброта. — М.: АСТ, 2010. — 160 с. То же издание воспроизведено в серии «Классическая и современная проза»։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Człowiek z Marsa — Komentarz Lema». lem.pl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «The Man from Mars». lem.pl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 Лем С. Хрустальный шар: сб. / Сост., пер., послесловие и примечания В. Язневич. — М.: Астрель, 2012. — С. 7.
  4. Лем С. Хрустальный шар: сб. / Сост., пер., послесловие и примечания В. Язневич. — М.: Астрель, 2012. — С. 6.