Մարդաղի
Մարդաղի, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Երասխ գետի ակունքների շրջանում[1]։
Աշխարհագրություն
խմբագրելԱրևմուտքից Մեղեդուխի լեռնաշղթայով բաժանվում էր Բարձր Հայք նահանգի Կարին գավառից, արևելքից սահմանակցում էր Տուրուբերանի Դասնավորք, Տվարածատափ և Դալառ գավառներին, հարավից ձգվում մինչև Սերմանց լեռները։
Պատմություն
խմբագրելՄիջին դարերում Մարդաղը իր կենտրոնական բերդի անունով կոչվել է նաև Սևուկ բերդակ։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Էրզրումի վիլաեթի Թեքմանի շրջանին։ Լեռնային է, կլիման՝ ցուրտ, տարեկան տեղումների քանակը 800-900 մմ։ Հայտնի է սառնորակ աղբյուրներով, փարթամ արոտավայրերով ու խոտհարքներով։ Մարդաղիի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Ենթադրվում է, որ գավառանունն առաջացել է «մարդ» (ցեղանուն) և «աղխ» (տոհմ) բառերից։ Հայկական առաջին Աշխարհացույցում Մարդաղին հիշատակվում է որպես սալակ և ձիղկ հանքանյութերով, ինչպես նաև սև և սպիտակ նավթով հարուստ գավառ։ Մարդաղին եղել է առաջին եպիսկոպոսական թեմ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.