Մարգո Մանասյան

հայ նկարչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգո Վարազդատի Մանասյան (նոյեմբերի 21, 1961(1961-11-21), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, նկարչության մեջ «Ասեղնագործ գեղանկարներ» ուղղության հիմնադիր։

Մարգո Մանասյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1961(1961-11-21) (62 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Մարգո Մանասյանը ծնվել է 1961 թվականին Վանաձորում։ Սովորել է թիվ 8 և Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցներում, 1984 թվականին՝ Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանի «Գեղանկարչության և գրաֆիկայի» բաժնում։ 1988-1992 թվականներին աշխատել է թիվ 17 դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։ 1992 թվականից աշխատում է Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի։ 2010-2014 թվականներին, միաժամանակ աշխատել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում[1]։

Ստեղծել է նկարչության մեջ նոր ուղղություն՝ «Ասեղնագործ գեղանկարներ»։ Ունի 100 և ավելի ասեղնագործ գեղանկարներ, միաժամանակ յուղաներկ և ջրաներկ բազմաթիվ աշխատանքներ։ Մի շարք աշխատանքներ գտնվում են արտասահմանյան տարբեր երկրներում՝ Մոսկվայում, Հոլանդիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլն։ Աշխատանքներից գտնվում են Վանաձորի կերպարվեստի թանգարանում, անհատական հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

2004 թվականից մասնակցում է համաքաղաքային, մարզային և հանրապետական ցուցահանդեսների։ 2012 թվականին մասնակցել է Իջևանի «Աշնանային գույները» ցոուցահանդեսին[2]։

Պարգևներ խմբագրել

Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։

Գրականություն խմբագրել

  • «Գույներ և տարիներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսի ալբոմ, 2014:
  • Գագիկ Քարհանյան - «Կիրովական (ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ ՉՔՆԱՂ ԼՈՌԻ)», գիրք 4, Երևան «ԱՍՈՂԻԿ» 2017:
  • «Չխամրող գույներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 45 -ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսի պատկերագիրք, 2019:
  • «Ծննդավայրը ասեղնագործ գեղանկարներում» - tvալիք շաբաթաթերթ, 22-28 մարտի, 2004:
  • «Մուլինե գեղանկարների վանաձորյան տիրուհին» - Աստղիկ՝ կանանց նվիրված էջ, թիվ 58, հուլիսի 28, 2004:
  • «Արվեստը էգոիստ է, ուզում է, որ միայն իրենով զբաղվես» - Վանաձորյան խճանկար շաբաթաթերթ 22 հունիսի, 2016:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարգո Վարազդատի Մանասյան(չաշխատող հղում)
  2. «Իջևանի «Աշնանային գույները»». www.civilnet.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.